Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Պարզվեց՝ թավիշը միայն դագաղներում էր․․․ Մարտունիում բերման են ենթարկել «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանին Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն» «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն կաշառքի կասկածանքով բերման է ենթարկվել Կյանքից հեռացել է հայ ծաղրանկարչության լեգենդ Վլադիմիր Աբրոյանը Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով Այսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է. Հոկտեմբերի 24 Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ

Ես իրավունք ունեմ առաջադրվելու նախագահական 3-րդ ժամկետի համար․ 2020-ի ընտրությունները կեղծ էին․Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի առաջադրվելու նախագահական երրորդ ժամկետի համար՝ պնդելով, որ 2020 թվականի ընտրությունները կեղծված են եղել։

«Կարծում եմ՝ ես առաջադրվելու իրավունք ունեմ։ Կարծում եմ՝ իրավունք ունեմ կրկին առաջադրվելու, քանի որ մեզ խաբել են։ Նրանք խաբել են, նրանք գողացել են ընտրությունները», — ասել է նա Այովա նահանգում հանրապետականների համար կազմակերպված հանրահավաքի ժամանակ։

2020 թվականի ընտրություններում հաղթել էր դեմոկրատ Ջո Բայդենը։ Այն ժամանակ Թրամփը խոսում էր ընտրակեղծիքների մասին, իսկ նրա կողմնակիցները բողոքի ակցիաներ էին անցկացնում ամբողջ երկրում։ Այդ գործողությունները հանգեցրին 2021 թվականի հունվարին ԱՄՆ Կապիտոլիումի գրոհին՝ այն պահին, երբ Կոնգրեսը նիստ էր անցկացնում՝ հաստատելու ընտրությունների արդյունքները։ Միջադեպի հետևանքով հինգ մարդ զոհվեց։

2023 թվականին Թրամփին մեղադրանք առաջադրվեց՝ կապված նրա կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհի հետ։ Նրա նախընտրական շտաբը հայտարարեց, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը գործում է նախագահ Բայդենի ցուցումով։ 2026 թվականին Կապիտոլիումի գրոհի վերաբերյալ գործը փակվեց։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ