Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով Այսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հորմուզի նեղուցում երկու գերլցանավ է պայթել ականների վրա. ԻՀՊԿ Մոսկվայի օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևո»-ն խնդրել է ուղևորներին ապաստան գտնել Ադրբեջանից 750 միլիոն դոլար է փոխանցվել Դոնալդ Թրամփի փեսային կապված հաշվին Թրամփը նաեւ Ուկրաինային է սպառնում պատժամիջոցներով, եթե պատերազմը չդադարի Կիեւի էլիտաները հարստանում են հարյուրավոր միլիարդներով, մինչդեռ սովորական ուկրաինացիների երեխաները մահանում են. Էլոն Մասկ Բրիտանացիներին կոչ են անում սննդի և ջրի պաշարներ կուտակել. The Guardian

Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի նախաձեռնությամբ, այսօր Ստամբուլում հավաքվում են յոթ երկրների արտաքին գործերի նախարարներ՝ քննարկելու Իրանի շուրջ հավանական զարգացումները, Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը, Սաուդյան Արաբիայի վրա հուսիների հարձակումները, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորումները:

 

Հանդիպմանը ներկա կլինեն Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, և Ֆրանսիան։

 

Reuters գործակալության տվյալների համաձայն՝ Պակիստանի անարդյունք միջնորդական ջանքերից հետո, թուրքական կողմը մտադիր է հանդես գալ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության ինչպես նաև Հորմուզի և Բաբ էլ Մանդեբի նեղուցներում առկա խնդիրների դիվանագիտական կարգավորման օգտին: 

 

Ենթադրվում է, որ առանձին օրակարգային հարց կլինի Սաուդյան Արաբիայի անվտանգությունը։ Արտգործնախարար Ֆիդանը մտադիր է առաջ մղել Էր Ռիադին աջակցելու թեման՝ Մեքքայի համաձայնագրի շրջանակներում։

 

Օրակարգում են նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և Ուկրաինայում պատերազմը։ Թուրքիան մտադիր է ստամբուլյամ հավաքի ժամանակ բարձրացնել Սև ծովի տարածաշրջանում ռազմական գործողությունների տարածման ռիսկերի մասին հարցը:

 

Ակնհայտ է, որ նման հանդիպման քաղաքական նշանակությունը դուրս է գալիս առանձին հակամարտությունների շրջանակներից։ Անկարան կարծես թե փորձում է ձևավորել փոխգործակցության նոր ձևաչափ՝ տարածաշրջանի խոշորագույն տերությունների և Եվրոպայի առաջատար երկրների միջև։

 

Միևնույն ժամանակ, ուշագրավ ու տարօրինակ է, որ նմանատպ ծավալուն օրակարգի պարագայում հանդիպմանը ներկայացված չեն լինելու ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Իսրայելը և Իրանը։

 

Թեև առայժմ խոսքը դիվանագիտական-քաղաքական խորհրդակցությունների մասին է, այնուամենայնիվ, նմանատիպ նոր ձևաչափի ի հայտ գալն ինքնին ցույց է տալիս, որ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ