«Հրապարակ»․ Փաշինյանին բոլոր կողմերից ճնշում են. հանրաքվեի է նախապատրաստվում
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։
Քննարկումների ժամանակ ընդդիմադիրները ենթադրել են, որ կտրուկ պատասխանը կարող է անցանկալի հետեւանքների հանգեցնել, եւ Փաշինյանը կարող է նորից ռեպրեսիվ գործիքակազմ կիրառել իրենց դեմ, սակայն եկել են եզրահանգման, որ չի կարելի չվերցնել նետված ձեռնոցը:
Նրանք վստահ են, որ Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում, քանի որ այլեւս չի կարողանում դիմադրել Ալիեւի ճնշումներին: Առհասարակ, մտել ենք մի փուլ, երբ բոլոր կողմերից Փաշինյանին ճնշում են. Ռուսաստանը՝ ԵՄ-ԵԱՏՄ դիլեմայի, Արեւմուտքը՝ ՌԴ-ից պոկվելու, Ալիեւը` անկլավներ, սահմանադրություն թեմայով։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
