Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո հետագա մերձեցման ռազմավարությունը. Փորձագետ «Հրապարակ»․ ՔՊ-ում դեպրեսիվ տրամադրություններ են «Ժողովուրդ». ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է Դուբայի օդանավակայանը կրկին քաոսի մեջ է, հազարավոր մարդիկ շտապում են լքել քաղաքը «Հրապարակ»․ Փաշինյանին բոլոր կողմերից ճնշում են. հանրաքվեի է նախապատրաստվում «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանի ակտիվ պաշտպանը «Իրավունք». Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ «Հրապարակ»․ Վերեւից հանձնարարական է իջեցվել «Ժողովուրդ». Հնարավոր արտահերթ ընտրութունների մասին Փաշինյանի հայտարարությունը իշխանության ներսում լուրջ անհանգստություն է առաջացրել «Իրավունք» Սրբազանները «զադնի են» դրել

«Ժողովուրդ». Հնարավոր արտահերթ ընտրութունների մասին Փաշինյանի հայտարարությունը իշխանության ներսում լուրջ անհանգստություն է առաջացրել

Միջազգային

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, իշխանության ներսում լուրջ անհանգստություն է առաջացրել։

Բանն այն է, որ իշխանության ներկայացուցիչներից շատերը, ըստ տեղեկությունների, կարծում էին, թե նոր ընտրություններից հետո առնվազն չորս-հինգ տարի ժամանակ ունեն՝ իրենց պաշտոններում մնալու և հանգիստ աշխատելու համար։ Սակայն Փաշինյանի հայտարարությունը ցույց է տվել, որ իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի, և իշխանականների քաղաքական ապագան այնքան էլ երաշխավորված չէ, որքան նրանք կարող էին պատկերացնել։
Մեր տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում առնվազն երեք տարբեր խմբերում քննարկումները բավական թեժ են եղել։ Իշխանության ներկայացուցիչները փորձել են հասկանալ՝ ինչ է սպասվում իրենց, ինչ քայլերի կարող է դիմել Փաշինյանը, և արդյոք պետք է պատրաստվել նոր ընտրական գործընթացի։

Իրավիճակն ավելի է բարդանում այն հանգամանքով, որ Փաշինյանը, ինչպես կարծում են իշխանական շրջանակների որոշ ներկայացուցիչներ, կարող է բավական կտրուկ որոշում կայացնել և գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ նույնիսկ այն դեպքում, երբ իր թիմի մի մասը նման զարգացումներին պատրաստ չէ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ