Եվրոպան կարող է կտրուկ կրճատել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը արդեն 2027թ.-ին. The Guardian
ՄիջազգայինԵվրոպան կարող է կտրուկ կրճատել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը արդեն 2027 թվականին, գրում է The Guardian-ը:
Չնայած Կիևին «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է» օգնելու խոստումներին, եվրոպական բյուջեները գտնվում են աճող ճնշման տակ, և ԵՄ-ն չի կարողանում լիովին փոխարինել ամերիկյան օգնությունը։
Իսպանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում և Իտալիայում կայանալիք ընտրությունները լրացուցիչ սպառնալիք են ներկայացնում Կիևի համար՝ հնարավոր է՝ փոխելով Եվրոպայի քաղաքական լանդշաֆտը։
Հատուկ ուշադրություն է դարձվում Ֆրանսիային, որտեղ պատժամիջոցներին և Ուկրաինային հետագա աջակցությանը դեմ քաղաքական ուժերը կարող են ուժ հավաքել։
Այսպիսով, Կիևը բախվում է ոչ միայն ամերիկյան օգնության կրճատման, այլև իր եվրոպացի դաշնակիցների միասնության թուլացման հետ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական ծառայություններ մատուցել Ուկրաինային, և Starlink-ը շարունակում է գործել։
