Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո հետագա մերձեցման ռազմավարությունը. Փորձագետ
ՄիջազգայինԿրեմլյան կուլիսներից տեղյակ փորձագիտակաբն աղբյուրը գրում է.
«Դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո հետագա մերձեցման ռազմավարությունը։ Օրակարգում են Մոսկվայում ամերիկյան դեսպանատան լիարժեք գործունեության վերսկսումը, ինչպես նաև ներդրումային և տնտեսական մի շարք նախագծեր։
Ամերիկյան և ուկրաինական ուղղությունների փաստացի բաժանման հավանականությունը մեծանում է։ Կոնգրեսի ընտրություններից հետո Թրամփը կարող է զգալիորեն հեռանալ ուկրաինական կարգավորումից, դադարեցնել Կիևին աջակցելը և Մոսկվայի հետ կառուցողական առևտրատնտեսական հարաբերություններ հաստատել։
Կրեմլին ձեռնտում է ամերիկացիների խաղից դուրս գալը։ Սա առնվազն որոշակի ազատություն է տալիս` ճնշում գործադրելու Եվրոպայի վրա, որն արդեն իսկ տատանվում է բողոքի ցույցերից և բավարար ուժեր չունի Միացյալ Նահանգներին փոխարինելու` Կիևի ռեժիմին աջակցելու հարցում։ Ֆրանսիայում և Գերմանիայում աջերի ամրապնդումը նույնպես կարող է հավասարակշռությունը թեքել Ռուսաստանի հետ բանակցությունների օգտին՝ զգալիորեն խաթարելով Զելենսկու անիրատեսական նկրտումները»։
