Կիմ Չեն Ինի քույրը՝ Կիմ Յո Չժոնգը վերջնագրային հայտարարությամբ է հանդես եկել
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի քույրը՝ Կիմ Յո Չժոնգը միանգամայն կոշը, վերջնագրային հայտարարությամբ է հանդես եկել` ուղղված Հարավային Կորեային: Հիմնական թեզերը սրանք են.
– Մեր զինված ուժերը մարտական պատրաստության վիճակի կբերվեն ամբողջ հարավային սահմանի երկայնքով։
– Կորեայի Հանրապետությանը ուղղված քարոզչական բարձրախոսները պատրաստ կլինեն օգտագործման առաջիկա մի քանի օրերի ընթացքում։
– Սեուլի իշխանությունները պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի, եթե լարվածությունը սրվի։
– Հյուսիսային Կորեան համաչափ կարձագանքի սահմանային գոտիներում ձեռնարկված գործողություններին։
Չափազանց անսովոր է, որ Կիմ Չեն Ինի քույրը նման հայտարարություններ է անում, թեեւ նաերկրում միանգամայն ազդեցիկ դեմք է։ Սա սնուցում է լուրերը, որ ընկեր Կիմը կաթված է ստացել։
