Եվրոպան ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար. Politico
ՄիջազգայինԵվրոպան ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար, գրում է Politico–ն:
Ըստ աղբյուրի, եւրոպական կառավարությունները սկսում են գիտակցել խաղաղության համաձայնագրի պայմաններով Մոսկվայի հետ ուղիղ երկխոսության համար բանակցող նշանակելու անհրաժեշտությունը։
Հնարավոր թեկնածուների թվում են Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան։
Հրապարակման համաձայն՝ Եվրոպան կարծում է, որ շուտով անհրաժեշտ կլինի գտնել մեկին, ով կարող է անձամբ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

