Հուսիթները հայտնել են Սաուդյան Արաբիայի ռազմական, նավթային և տրանսպորտային օբյեկտների վրա լայնածավալ հարվածների մասին Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը կարող են նոր «Յալթայի» գագաթնաժողով անցկացնել Չինաստանում. Financial News Եվրոպան ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար. Politico Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Աննա Վարդապետյանը Վրաստանում է․ քննարկվել են իրավական փոխօգնության հարցեր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը Ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է 2026 թ. Սևանա լճում ամբողջ որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսի թույլատրելի քանակը կկազմի 1270 տոննա

Երեխաներին մեքենայով տեղափոխելու կանոնների խախտման տուգանքը կդառնա 20 հազար դրամ

Կառավարության հավանությանն է արժանացել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը։ Օրինագծերի ընդունմամբ ակնկալվում է առավել գործուն եղանակով կանխարգելել թմրանյութ օգտագործած վիճակում վարելու դեպքերը, սահմանել կամ համարժեքորեն վերանայել որոշ ճանապարհային նշանների կամ ճանապարհային երթևեկության որոշ կանոնների պահանջների խախտումների համար պատասխանատվությունը, ինչպես նաև լուծել անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների վերաբերյալ որոշ կարգավորումների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները։

 

Մասնավորապես՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մանկական տրավմատիզմի կանխարգելման նպատակով առաջարկվում է նաև վերանայել տրանսպորտային միջոցներով երեխաների փոխադրման համար նախատեսված սանկցիայի տեսակներն ու չափերը՝ գործող 5000 դրամ տուգանքի փոխարեն նախատեսելով 20000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։

 

Բացի այդ, խցանումների առաջացումը կանխելու և բնականոն երթևեկության հոսք ապահովելու համար, մասնավորապես, առաջարկվում է՝ «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» կամ «Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար» ճանապարհային նշանի պահանջները չկատարելու համար նախատեսել տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով և 2 տուգանային միավոր, «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի կամ կանգառն արգելված տեղերը ցույց տվող ճանապարհային գծանշման պահանջները չկատարելու համար նախատեսել տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով և 1 տուգանային միավոր։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ