Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Աննա Վարդապետյանը Վրաստանում է․ քննարկվել են իրավական փոխօգնության հարցեր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը Ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է 2026 թ. Սևանա լճում ամբողջ որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսի թույլատրելի քանակը կկազմի 1270 տոննա Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին Այդ ո՞ր ողորմելի ստահակի ձեռքն է գնացել ջնջել մեր հրաշք հերոսի պատկերը․ ՀՀ վաստակավոր արտիստ Մարզերում խորը ձմեռ է այլեւս. Տեսանյութ Արթիկում առատ կարկուտ է տեղացել. տեսանյութ

ԵՄ երկրները քննարկում են ՌԴ-ի հետ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցողի թեկնածությունը. Politico

Եվրոպայում Ռուսաստանի հետ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցող ընտրելու հարցն առավել հրատապ է դարձել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգ մեկնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Politico-ն։

Հրատարակության տվյալներով՝ դիվանագետները և պաշտոնյաները տարբեր կարծիքներ ունեն այն հարցում, թե ով լավագույնս կներկայացնի Եվրոպան։

Թերթի զրուցակիցներից մեկը հայտնել է, որ այդպիսի բանակցողի դերում կարող է հանդես գալ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

«Ստուբը հետաքրքրություն է ներկայացնում այն պատճառով, որ ֆինները լավատեղյակ են Ռուսաստանից և ավանդաբար երկխոսություն են վարում նրա հետ», – հրատարակությանն ասել է եվրոպացի դիվանագետը։

Եվրամիության մեկ այլ դիվանագետի խոսքով՝ Ստուբը «միակ մարդն է, որը մինչև այժմ նախաձեռնողականություն է ցուցաբերել»՝ դրսևորելով բարձր մակարդակի քաղաքական առաջնորդություն, և կարող է դառնալ եվրոպական բանագնացը խաղաղության շուրջ ապագա գագաթնաժողովում։

Թերթի մյուս զրուցակիցների կարծիքով՝ Ռուսաստանի հետ բանակցությունները պետք է վարի Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Եվրոպացի դիվանագետներից մեկը կարծիք է հայտնել, որ Կոշտան ավելի լավ ընտրություն կլիներ, քան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կամ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը, որոնք, ըստ նրա, չափազանց կապված են ուկրաինական կողմի հետ, որպեսզի արդյունավետորեն ներկայացնեն ԵՄ-ն առաջնորդների մակարդակում։

Հրատարակության զրուցակիցների մեկը նշել է, որ ընտրությունը, թե ով, ի վերջո, կներկայացնի ԵՄ-ն, հիմնված է լինելու այն բանի վրա, թե ինչն առավել մեծ օգուտ կբերի։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ