Վկայի խոսքերը հակասում են կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն առաջադրված մեղադրանքներին․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Թեմա«ՀՀ արդարադատության նախարար Ս. Գալյանը մեկնել է Ստամբուլ, գլուխ է գովում Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ։
Իսկ նախարարը նշե՞լ է, որ սա և մի քանի հարյուր այլ ապօրինի գործեր կան կարված միայն քաղաքական դիրքորոշման համար։ Իսկ նախարարը նշե՞լ է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտանիքի անդամներին առանց որևէ իրական հիմքի, 4 ամիս ապօրինի կալանավորել են, 4 ամիս պահել տնային կալանքի տակ եւ արդեն 4-րդ ամիսն է, դեռ վարչական հսկողության տակ են պահում խիստ սահմանափակումներով։
Իսկ նախարարը նշե՞լ է, որ այս գործով դատավոր Գ. Մանուկյանի նկատմամբ իր թեթև ձեռքով նշանակել է կարգապահական վարույթ միայն նրա համար, որ Կաթողիկոսի ապօրինի կալանավորված ընտանիքի անդամների խափանման միջոցն է փոխել։ Իսկ նախարարը նշե՞լ է, որ իրենք Օծյալ Կաթողիկոսի հրաժարականին հասնելու համար քրեական օրենսդրության բազմաթիվ դրույթներ են խախտել, բազմաթիվ մարդկային օրենքներ են խախտել, բազմաթիվ անաստված քայլերի են գնացել։
Ներսիսյաններին կալանքի եք տարել այս տեսանյութի վկայի խոսքերի հիման վրա։ Այս տեսանյութում Գառնիկը պարզ ասում է, որ իրեն ստիպել են նման քայլի գնալ, որ իրականում ինքը ոչ մի խոչընդոտող երևույթ չի նկատել նախընտրական շրջանում, հատկապես նշված օրը եւ ընդհանրապես։ Սրբուհի Գալյան, դուք վերջը հասկացե՞լ եք, թե ում եք ծառայում՝ պետությա՞նը, վարչապետի՞ն, թե՞ Սատանային։ Եվ մինչև դուք կհասկանաք, թե ում եք ծառայում, ասեմ իմանաք՝ նման ապօրինությունների գնալով, դուք, միևնույն է, Կաթողիկոսի հրաժարականին չեք հասնի, ընդամենն առաջիկայում ձեր քր. պատասխանատվության հոդվածներն եք ավելացնում եւ ժառանգում Աստծո անեծքը։ Գարեգին Վեհափառը ծառայում է Աստծուն եւ մինչև վերջին շունչը չի դադարի ծառայել՝ անկախ ճնշումներից։ Դուք դա դժվար հասկանաք, երբ մարդու մեջ չկա Աստված, անհնարին է դա գիտակցել։
Նիկոլ Փաշինյան, ասում ես քեզ տեղյակ պահեն փաստերով, եթե մարդիկ ենթարկվել են հետապնդումների միայն իրենց քաղաքական դիրքորոշման համար։ Սա քեզ փաստ, ուշադիր նայի, կարդա, քեզ ձև տուր իբր չգիտես, որ Կաթողիկոսի ընտանիքի անդամներին անմիջապես քո՛ հրամանով են կալանավորել եւ մինչ այսօր այդ ապօրինի վարույթը չեն կարճել, քրեական հետապնդումը շարունակում են միայն ու միայն քո հրամանով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր ԱՐՄԻՆԵ ՍՆԴՈՅԱՆԸ եւ կից տեսանյութ հրապարակել։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

