Յուրի Ուշակովը կարող է հեռանալ. հնարավոր է, նրան փոխարինի Լավրովը Սրբազանները «զադնի են» դրել Մերցի գլխավոր մտահոգությունը Ռուսաստանն է, այլ ոչ թե Գերմանիայի տնտեսությունը Մեր մարդիկ ունենք, որոնք տեղ-տեղին աշխատում են դրանց պալիտ անելու համար ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին հարվածներ հասցնելու հնարավորությունը Մարկո Ռուբիոյի այցը Կենտրոնական Ասիա ազդում է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի շահերի վրա Դադարեցրե՛ք այդ կնոջը փողոցային ձևով դատելը. Հայտնի իրավապաշտպանը հայտարարությամբ է հանդես եկել «Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է «Ժողովուրդ». Գազի գնի 69% թանկացման վտանգը «Փաստ». Իշխանությունը սեփական մեղքը փաթաթում է վախեցած հանրության վրա

Դադարեցրե՛ք այդ կնոջը փողոցային ձևով դատելը. Հայտնի իրավապաշտպանը հայտարարությամբ է հանդես եկել

«Իրավունքի» զրուցակիցն է աղմկահարույց գործերով հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանը.

- Պարոն Բաղդասարյան սոց ցանցերում ակտիվ քննարկում է գնում։ Մի մասը մեղադրում են հայ կնոջը ,որ ոստիկան պետք է կանչեր ,որպեսզի ադրբեջանցի սահմանախախտ զինվորին չեզոքացնեին, ոչ մի գործողություն չաներ, մի մասն էլ գտնում է ,որ պետք է գյուղով դրա «մեհիդը փռեին»
Խնդրեմ ձեր հեղինակավոր իրավական գնահատականը։

- Երբ մայրը տեսնում է իր երեխաներին՝ ինքնաձիգի փողի առաջ, նրա համար աշխարհը սեղմվում է մինչև զենքի ձգանն ու երեխայի աչքերը։ Այդ պահին վայրկյանը կարող է դառնալ կյանքի և մահվան սահման։

Եվ այդ մորից պահանջել սառնասրտորեն սպասել ոստիկանության ժամանմանը՝ նշանակում է չպատկերացնել ո՛չ վտանգի իրականությունը, ո՛չ ծնողի ապրած սարսափը։

Եթե մամուլում տարածված տեղեկությունները ճիշտ են՝ զինված անձը ներխուժել է բնակարան, երեխաներին պահել զենքի սպառնալիքի տակ և կրակոցներ արձակել, ապա խոսքը մարդկանց կյանքին սպառնացող անմիջական վտանգի մասին է։ Հարձակվողի ազգությունն այստեղ իրավական չափանիշ չէ։ Երեխայի դեմ ուղղված զենքը մահաբեր վտանգ է՝ անկախ այն բռնողի ազգությունից։
ՀՀ ներպետական օրենքով  գործող քրեական  օրենսգիրքը մարդուն իրավունք է տալիս պաշտպանելու ինչպես իր, այնպես էլ ուրիշի կյանքը։ Այդ իրավունքը կախված չէ փախչելու կամ ոստիկանության օգնությանը դիմելու հնարավորությունից։ Օրենքը նախատեսում է նաև հարձակվողին կյանքից զրկելու իրավաչափությունը, եթե տվյալ իրավիճակում պաշտպանվելը հնարավոր չէր ավելի թեթև վնաս պատճառելով, կամ պաշտպանվողը չի գիտակցել և չէր կարող գիտակցել այդ հնարավորությունը։
Մայրը պարտավոր չէ սպասել, որ առաջին գնդակը դիպչի իր երեխային, որպեսզի պաշտպանության իրավունք ձեռք բերի։
Բայց իրավունքի անունից խոսելիս պետք է նույնքան հստակ ասել. շարունակվող հարձակումը կասեցնելը կարող է լինել անհրաժեշտ պաշտպանություն, բայց արդեն զինաթափված, հանձնված և վտանգ չներկայացնող մարդուն սպանելը՝ հաշվեհարդար։ «Գյուղով հավաքվել ու սպանել» կոչը համսրժեք չէ գործող օրենքին։
Եվ դադարեցրե՛ք այդ կնոջը փողոցային ձևով  դատելը։ Եթե նա դիմադրել է՝ պետք է գնահատել մահաբեր վտանգն ու պաշտպանության պայմանները։ Եթե վախից քարացել է կամ փորձել խոսքով փրկել երեխաներին՝ նրան մեղադրելուց առաջ պատկերացրե՛ք սեփական երեխայի դեմ ուղղված ինքնաձիգը։ Դիմադրություն չցուցաբերելը ինքնաբերաբար հանցագործություն չէ։
Օրենքը մորից չի պահանջում իր երեխայի կյանքը դնել հարձակվողի ողորմածության վրա,ինչպես  որոշ տգետներ բարձրաձայնում են։Ավռեին, ոչ ոք իրավունք չունի ապահով հեռավորությունից այդ մոր սարսափը վերածելու նրա մեղքի։Իսկ պետական պատկան մարմինները լիքը մտածելու ու հաշվետվություն տալու  պարտավորություն ունեն,եթե չեն ցանկանում ,ոի նման ծանր հսնցագործությունները կրկնվեն։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ