«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է «Ժողովուրդ». Գազի գնի 69% թանկացման վտանգը «Փաստ». Իշխանությունը սեփական մեղքը փաթաթում է վախեցած հանրության վրա Մասկն անձամբ է սահմանափակել Starshield արբանյակային կապը Ուկրաինայի համար. The Wall Street Journal-ը «Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի» «Ժողովուրդ». Կան ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ «Փաստ». Քաղաքական ազատումների կոնկրետ փաստեր ներկայացվել են Փաշինյանին Այս գիշեր կար տպավորություն, որ իրանական պատերազմն ուր որ է կվերսկսվի Ողջ գիշեր Կիեւը ռուսական զանգվածային հարձակման տակ էր Ուկրաինայում պատերազմն առավելագույնս մոտ է ավարտին. Թրամփ

«Փաստ». Քաղաքական ազատումների կոնկրետ փաստեր ներկայացվել են Փաշինյանին

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ կոչ էր արել քաղաքացիներին տեղեկացնել ընտրությունների պատճառով ճնշումների ենթարկվելու կամ աշխատանքից ազատվելու դեպքերի մասին՝ ուղարկելով համապատասխան փաստերն ու հիմնավորումները: Հետագայում իր տեսաուղերձում նա տեղեկացրել էր, որ արդեն իսկ ստացել է առաջին արձագանքները, որոնցից մեկը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորի կողմից է և ներկայում ուսումնասիրվում է:

«Փաստի» տեղեկություններով, խոսքը պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի մասին է: Վերջինս իր տեսաուղերձում պնդել է, որ Ստեփանավանում և այլ համայնքներում մի շարք քաղաքացիներ աշխատանքից ազատվել են կամ ենթարկվել վարչական ճնշումների բացառապես քաղաքական պատճառներով: Որպես կոնկրետ օրինակ՝ պատգամավորը նշել է Ստեփանավանի Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզի դաստիարակ Սերինե Մանուկյանի դեպքը, որին, ըստ նրա, աշխատանքից հեռացրել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ լուսանկարվելու պատճառով՝ պատճառաբանելով, թե ում հետ նկարվել է, թող նա էլ աշխատանք տա:

Բացի այդ, Գևորգյանը բարձրաձայնել է Ստեփանավանի պոլիկլինիկայի երկարամյա աշխատակիցներ, բուժքույրեր Մանուշակ Լալազարյանի և Օլգա Սահակյանի մասին, որոնք նույնպես դուրս են մնացել աշխատանքից քաղաքական հայացքների կամ ղեկավարության ճնշումների հետևանքով: Պատգամավորի խոսքով, նման դեպքերը բազմաթիվ են, և աշխատանքից ազատվել են անգամ այնպիսի մարդիկ, ովքեր պարզապես արմատներով Տաշիրից են: Նա նաև հիշատակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում շուրջ 20 տարի աշխատած Կարինե Մուրադյանի դեպքը՝ առաջարկելով մանրամասների համար դիմել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ