Ողջ գիշեր Կիեւը ռուսական զանգվածային հարձակման տակ էր
ՄիջազգայինԹրամփի հայտարարության ֆոնին, թե ուկրաինական պատերազմն առավելագույնս մոտ է ավարտին, եւ, որ իր մտքով անգամ չի անցնում նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ, Կիեւը ենթարկվեց հերթական զանգվածային հարձակմանը:
Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ առնվազն 10-ի կարգի բալեստիկ հրթիռներ գրոհել են Կիեւը: Ուկրաինական աղբյուրները հանտնում են, որ հիմնական հարվածները հասցվել են թիվ 4 ՋԷԿ-ին:
Ապա հարվածներ հասցրեցին նաեւ «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռները, եւ հաջորդեց հրթիռային անօդաչուների գրոհը, որը գործնականում շարունակվեց մինչեւ առավոտ եւ այս պահին էլ լիովին չի դադարել:
Չնայած, ինչպես Մոսկվայից քանիցս հայտարարվել է, Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունները կշարունակվեն նույն ինտենսիվությամբ, քանի դեռ չկա վերջնական խաղաղության պայմանագիր: