Թրամփը ցանկանում է նոր Պոտսդամ բեմադրել Պուտինի և Սի Ցզինպինի հետ. The Wall Street Journal Միշտ էլ ատել եմ երիտասարդ, գեղեցկադեմ մարդկանց․ Թրամփն անկեղծացել է Մարսը կլինի՞ ռուս-չինական Թրամփը հույս ունի ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագիր կնքել դեկտեմբերին՝ G20-ում. The Atlantic Ուշակով. Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտին Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք են առաջադրել ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանք Վթարային ջրանջատում՝ Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Թող Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եղբայրական լինեն, չուզողն էլ մենք լինենք (ԱՆՈՆՍ)

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանք

Թեմա
«Այսօր Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքն իր հոգևոր հարկի ներքո հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
 
Հանդիպման ընթացքում ներկայացրի վանքի բազմադարյա պատմությունը, ճարտարապետական առանձնահատկությունները և որմնանկարների աստվածաբանական ու պատմամշակութային նշանակությունը։ Անդրադարձ կատարվեց նաև Ախթալայի վանքի բացառիկ առաքելությանը՝ որպես քրիստոնեական հոգևոր ժառանգության այն կենտրոնի, որի պատմության մեջ միահյուսվել են Կովկասի տարբեր քրիստոնյա ժողովուրդների հավատքը, մշակույթն ու պատմական հիշողությունը։
 
Դեսպան Սերգեյ Կոպիրկինը հիացմունք արտահայտեց վանքի պատմական հարստության և հոգևոր նշանակության վերաբերյալ՝ արժևորելով այն ժառանգությունը, որը դարերի ընթացքում պահպանել է ժողովուրդների միջև հոգևոր ու մշակութային երկխոսության հնարավորությունը։
 
Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքը պարզապես միջնադարյան ճարտարապետության և որմնանկարչության բացառիկ հուշարձան չէ։ Այն վկայությունն է այն պատմական ճշմարտության, որ քրիստոնեական հավատքը կարող է դառնալ ժողովուրդներին միավորող կամուրջ՝ հաղթահարելով լեզվական, մշակութային և քաղաքական սահմանները։ Նրա քարերի մեջ ամփոփված է մի ամբողջ դարաշրջանի հիշողություն, իսկ սրբազան պատկերների մեջ՝ հավատքի, հույսի և աստվածային սիրո այն պատգամը, որը շարունակում է խոսել նաև մեր օրերում։
 
Համոզված եմ, որ պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը ոչ միայն անցյալի հանդեպ մեր պարտքն է, այլև ապագայի նկատմամբ պատասխանատվությունը։ Մեր սրբավայրերը երկխոսության, փոխադարձ հարգանքի և ժողովուրդների խաղաղ համակեցության կարևոր հարթակներ են։
Թող Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր գնահատում, պահպանում և սերունդներին են փոխանցում մեր քրիստոնեական սրբազան ժառանգությունը՝ ի նպաստ ժողովուրդների բարեկամության, հոգևոր արժեքների պահպանման և խաղաղ ապագայի», - գրել է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վանահայր Արժանապատիվ ՏԵՐ ՀԵԹՈՒՄ քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆԸ։
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ