ՑԱՎԱԿՑԱԿԱՆ
ՍԻՄ-ԼուրերԽորը վշտով հայտնում ենք, որ մահացել է ՍԻՄ կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի անդամ Վազգեն Թովմասի Իմիշյանը։
Նա լինելով Սիրիայից ներգաղթած բազմազավակ ընտանիքի որդի, իր ապրած 68 տարիների ընթացքում իր կյանքը անմնացորդ նվիրեց հայաստանին։ Վազգենը քաղաքական գործունեությունից բացի Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս հայտնի է նաեւ որպես երգիչ, կատարող։ Արցախյան ազատամարտի տարիներին բարեգործական համերգներով է հանդես եկել ԱՄՆ-ում եւ ամբողջ հասույթը փոխանցել է պայքարի ֆոնդին, ինչպես նաեւ նրա քաղցրահունչ երգերի ներքո հարյուրավոր հարսանյաց հանդիսություններում ընտանիքներ են կազմվել մեր երկրում եվ նրա սահմաններից դուրս։
Հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին ժամը 17։00-ին Չարենցավանի քաղաքային զբոսայգու հարակից սգո սրահում։
Հուղարկավորությունը նույն վայրից։