Ռուսաստանն այս պահին կառուցել է խիստ հաջողակ դիվանագիտական ​​ցանց ուկրաինական հակամարտության շուրջ «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» «Իրավունք». ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա «Ժողովուրդ». ՀՀԿ-ից ՔՊ թռած Արմավիրի մարզպետն ուզում է քաղաքապետ դառնալ Զելենսկիի հետ հանդիպումից հետո Թրամփի բանագնաց Ուիտկոֆը կմեկնի ՌԴ-ի հետ բանակցելու «Հրապարակ»․ Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին «Իրավունք». ՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին «Ժողովուրդ». Աննայի արշավը Նիկոլի սրտովը չէ Ռուսաստանը պատրաստ է գործարքների ԱՄՆ-ի հետ, սակայն քաղաքական զիջումներ չեն լինի. Լավրով ԻՀՊԿ խոսնակը հայտարարեց «տնտեսական արմագեդոնի» մասին

«Հրապարակ»․ Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին ձերբակալել, ապա կալանավորել են Շենգավիթի վարչական ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի օգնական Կարեն Հակոբյանին, որը նախկինում Մալաթիայի աշխատակազմի ղեկավարն էր: Ամիսներ առաջ Մխիթարյանը տեղափոխվեց Շենգավիթ, նրան հետը տարավ՝ որպես օգնական:
Մեր տեղեկություններով, աշխատակազմի ղեկավար Հակոբյանն իրականացրել է թաղապետարանի կրթության վարչության գնումների մրցույթների կուրացիան եւ ինչ-ինչ խախտումներ թույլ տվել։

Մոտ մեկ ամիս առաջ էլ նյութեր հրապարակվեցին Մալաթիայի կրթության բաժնի պետ Լիանա Դավթյանի եւ Ռոմիկ Մխիթարյանին փոխարինած Սաշա Կատվալյանի լարված հարաբերությունների մասին: Հակոբյանն ու Դավթյանը միասին են աշխատել, եւ չի բացառվում, որ Հակոբյանի գործով հասնեն նաեւ Դավթյանին։

Վարույթն իրականացնող մարմնից մեզ փոխանցեցին. «Կաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձ եւ ղեկավարի օգնականը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/74480 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ