Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի

Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ

Մշակութային

Օրերս տեղի ունեցավ դերասան Ռաֆայել Երանոսյանի «Ծանր ու թեթեւ» ստենդափի պրեմիերան, որը իր մեջ ներառել էր տարբեր թեմանրեր՝ քաղաքականությունից մինչեւ «Կարմիր խնձոր»: Ներկայացումը հանդիսատեսին տվեց ասելիք, հույզեր, խորհելու, մտորելու եւ եւս մեկ անգամ ծանր ու թեթեւ անելու հնարավորություն:

Մեկ ժամից ավել տեւած ներկայացումը հանդիսատեսին պահեց անադար ծիծաղի մեջ: Իսկ ավարտը ավելի քան խորքային էր, որը մեծ վարպետությամբ խաղաց դերասանը:

«Ջոկերի տեսարանի միտքը գլխումս ծագել է ընդամենը մեկ ամիս առաջ: Ես շատ կցանկանամ, որ ջոկերներ չլինեն, կամ լինի ընդամենը մեկ Ջոկեր ողջ աշխարհում»,- «Իրավունք»-ի հետ զրույցում անկեղծացավ Երանոսանը:

Իրեն բնորոշ հոմորով, Ռաֆայել Երանոսյանը ետնաբեմում պատասխանելով լրագրողների հարցերին ասաց, որ ամուսնացած է, բայց բեմի հետ:

«Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս ու հորքուրս»,- կատակեց դերասանը, այդպես էլ չհստակեցնելով հարցի պատասխանը՝ ե՞րբ է պատրաստվում վերջապես ամուսնանալ:

 «Ծանր ու թեթև» ներկայացման սցենարի հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Թելման Առաքելյանը, Գարիկ Գեւորգյանը եւ Գեւորգ Սահակյանը։ Բեմադրող ռեժիսորը Դավիթ Աբրահամյանն է, պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը։ Պաստառի լուսանկարի հեղինակը Արվին Քոչարյանն է, իսկ երաժշտական ձեւավորումն իրականացրել է Վահե Գրիգորյանը։

Հարցին, թե արդյոք չեն եղել աշխատանքային վեճեր, սցենարի հեղինակ Արմեն Վարդանյնաը իրեն բնորոշ նուրբ եւ չափազանց խորը հումորով պատասխանեց.

«Իհարկե եղել են՝ բլոտ խախալուց: Իսկ իրականում աշխատանքային բուռն քննարկումներ եղեն են: Մի ժամանակահատված, ես Միացիալ Նահանգներում էի եւ ստիպված էինք հարմարվել ժամանակի տարբերության մեջ ու աշխատում էինք գիշերով: Երկու տարի աշխատել ենք սցենարի վրա: Եւ կարծում եմ հանդիսատեսին դուր եկավ Ռաֆայելի խաղն ու Ջոկեռի տեսարանը, որը վերջինս կատարեց հանճարեղ»,- ետնաբեմում անկեղծացավ սցենարի համահղինակը:

Վահան Թովմասյանը, ով ներկայացման պրոդյուսերն է, ասաց, որ ներկայացման մեջ մեծ գումարներ չեն ներդրել.

«Ռաֆոն արդեն մեծ ներդրում է՝ իր պրոֆեսիոնալ խաղով»:

Հիշեցնենք, որ հաջորդ ներկայացումը կլինի հոկտեմբերի 20-ին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ