Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՀԻՊՈԹԵԶ

(ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ ԳՈՐԻՍԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ ՓՈՐՁՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՔՊ-ԻՑ՝ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

COP 17 - ից հայտնում են, որ անգամ մեկ անգամ ՔՊ-ի կողքին կանգնելուց հետո, հեռանալու դեպքում վրայիցդ ավելի քան քառասուն տարի ՔՊ-ի հոտ ա գալու։

**

И НА СТАРУХУ БЫВАЕТ ПРОРУХА

(ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆԻ ՄՈՒՏՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ռոսպետնադզորից հայտնում են, որ այն լուրերը, ըստ որոնց, իբր թե Լուլուն չի համապատասխանում ինչ-որ սանիտարական չափորոշիչների, չի համապատասխանում իրողությանը։

**

ՎԱԽԵՆԱՔ ՈՉ

(ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ «ՀՆԱՐԱՎՈՐ Է ՔՆԻՑ ԱՐԹՆԱՆԱՆՔ ԵՎ ՏԵՍՆԵՆՔ՝ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑ Է» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՊՆ-ից հայտնում են, որ եթե մի օր արթնանանք եւ տեսնեք, որ ձեր եւ ձեր կնոջ արանքում թուրք է պառկած, չվախենաք, ուրեմն՝ հայ-թուրքական սահմանն է բացվել։

 **

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ

(ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ COP-17-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ 30 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԾԱԽՍԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էտ COP - 17-ը Հայաստանին քանի՞ կոպեկի օգուտ տվեց, որ մի հատ էլ հլա 30 միլիոն դոլար քերեցիք ժողովրդի ջանից։

 **

ՀԱՄԱՐՅԱ ՄՈՒՀԱՄՄԵԴԻ ԵՎ ՍԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

(«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԵՎՐՈՊԱՆ ԿՄՈՏԵՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ԴԱՐՁՆԵԼՈՎ ԴԵՂՈՐԱՅՔԸ ԱՎԵԼԻ ՄԱՏՉԵԼԻ ՈՒ ՈՐԱԿՅԱԼ. ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ)

Եթե Հայաստանը չի մոտենում Եվրոպային, Եվրոպան կմոտենա Հայաստանին։

**

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Ըստ Ավանի նարկոդիսպանսերի՝ հետեւելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի՝ անընդհատ դեղորայքների մասին ելույթներին, կարող ենք պնդել, որ նա «դեղի տակ» է մնացել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ