ԲԱՑԱՌԻԿ. Ինչը երբեք չի ների եւ ինչ պատգամ է ստացել ծնողներից Առուշ Առուշանյանը, որով առաջնորդվում է մինչ օրս
ՆերքաղաքականԱռուշ Առուշանյանի մարդ տեսակը և հայրենասիրության ընկալումը հայաստանյան հանրային-քաղաքական դաշտում դիտարկվում են տարբեր, հաճախ հակադիր տեսանկյուններից։ Լինելով Սյունիքի ռազմավարական նշանակություն ունեցող Գորիս համայնքի ղեկավարը (2017 թվականից)` նրա կերպարն ասոցացվում է ուժի, կազմակերպչական ձիրքով եւ սկզբունքայնությամբ օժտված առաջնորդի հետ: Նա այն եզակի համայնքի ղեկավարներից է, ումից շնորհակալ են մեծից` փոքր: Նա վայելում է ոչ միայն գորիսեցիների, այլ ողջ Սյունիքի մարզի ժողովրդի սերն ու հոկտեմբերի 25-ից հետո էլ գորիսեցիները միայն նրան են տեսնում Գորիս համայնքի ընտրված ղեկավար:
«Իրավունքին» հնարավորություն է ընձեռնվել բլից հարցերի միջոցով փորձել է բացահայտել սիրված համայնքապետի, սկզբունքային ՀԱՅԻ` Առուշ Առուշանյանի ներաշխարհը.
-Պարոն Առուշանյան, ի՞նչ դեռևս չեք արել, բայց ինչի մասին միշտ երազել եք։
-Տեսնել այն Գորիսը, որի մասին երազել եմ: Այդ երազանքին հասնելու համար աշխատում ենք օրնիբուն:
-Ո՞րն է ավելի վատ՝ որ Ձեր լավագույն ընկերը տեղափոխվի այլ երկիր ապրելու, թե՞ որ ապրի Ձեր կողքին, սակայն Դուք այլևս չշփվեք։
-Ապրի մեր կողքին:
- Ինչի՞ համար եք ամենաշատը շնորհակալ տիեզերքին, Աստծուն։
-Ավետյաց երկրում մեզ կյանք պարգեւելու համար:
-Ո՞րը կնախընտրեիք. այլևս չհավաքել նոր հիշողություննե՞ր, թե՞ ջնջել բոլոր հները։
-Չհավաքել նորը:
- Հնարավո՞ր է առանց պայքարի ճշմարտության հասնել։
-Ո'չ:
-Ի՞նչ կլինի, եթե Ձեր ամենամեծ վախը իրականություն դառնա:
-Վախ չունեմ, որ իրականություն դառնալուց էլ վախենամ:
-Ե՞րբ եք վերջին անգամ լսել Ձեր սրտի ձայնին։
-Ամեն օր եմ լսում:
-Ամենամեծ պատգամը, որը ստացել եք Ձեր ծնողներից եւ, որը դարձել է Ձեր կյանքի ուղենիշը:
-Ինքնուրույն որոշում կայացնել:
-Ո՞ւմ մոտ եք գնում, երբ տխուր եք, հուսահատ:
-Աստծո տուն:
-Ո՞վ կարող է լինել Ձեր ընկերը:
-Արդարության համար պայքարող մարդը:
-Ինչը երբեք չեք ների:
-Չեմ ների նրանց, ովքեր անձնական շահը վեր կդասեն հայրենիքի շահից:
-Ի՞նչ խորհուրդ կտայիք 10-ամյա Առուշին:
-Որ պրոֆեսիոնալ բոքսը կիսատ չթողներ:
-Եթե չլինեիք քաղաքականության մեջ, ապա...
-Բիզնեսում, որտեղ մինչ քաղաքականությունն էի:
-Հայրենիքը Ձեզ համար:
-Գերագույն արժեք:
-Ընտանիքը:
-Իմ արժահամակարգում առաջինը հավատն է, երկրորդը` հայրենիքը, երրորդը նոր ընտանիքը:
-Պարոն Առուշանյան, եվ բլից հարցերը ամփոփենք քաղաքական հարցով: Մի քանի օրից գորիսեցին ընտրելու է համայնքապետ, իսկ իրենց իսկ խոսքերով` նրանց քաղաքապետի թեկնածուն հենց Դուք եք: Ըստ այդմ` ունե՞ք խոսք ուղղված համայնքի բնակիչներին:
-Միայն մի խնդրանք այս պահին` 9 տարի անմնացորդ, նվիրված աշխատել եմ, այսօր խնդրում եմ 9 րոպե ժամանակ տրամադրեն` գնան ընտրության:

