Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ

Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ

 

Քաղաքական

Ներքին կյանք

24-ի նախագիծ

Միջազգային

Մշակույթ

Սպորտ

Տնտեսական

Լրահոս

Միջազգային

Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ

20/10/2026 16:30

Միջազգային

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

 

 

Անվտանգության հարցերով հայտնի թուրք փորձագետ և հատուկ նշանակության ուժերի նախկին սպա Մեթե Յարարը թուրքական TV Net-ի եթերում մեկնաբանել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում առաջացած լարվածությունը։ Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է ոչ թե ադրբեջանական դպրոցներում հիջաբի արգելքից, այլ այն հայտարարություններից, թե «Ղարաբաղը նվաճվել է բացառապես սեփական ուժերով», իսկ թուրքական զենքի համար իրենք «պարզապես վճարել են, այն էլ՝ մի քանի անգամ ավելի թանկ»։

 

 

 

 

 

Անդրադառնալով այս մեղադրանքներին՝ վերլուծաբանը հիշեցրել է, որ նույնիսկ Ադրբեջանի այսօրվա տնտեսական բարեկեցության սկիզբը կապված է Թուրքիայի հետ, որը զրոյից մեծ ջանքեր է գործադրել՝ Կասպից ծովի էներգակիրները համաշխարհային շուկաներ արտահանելու համար նախատեսված հիմնական նավթագազային խողովակաշարերի կառուցումն առաջ մղելու ուղղությամբ։ Ըստ նրա՝ 1990-ականներից սկսած՝ Անկարան բառացիորեն զրոյից վերակառուցել է ադրբեջանական բանակը՝ այն կազմակերպելով իր ռազմական ուսումնարանների օրինակով, պատրաստել է սպաներ ու հետախուզական ուժերի ծառայողներ, տասնամյակներ շարունակ փակ է պահել Հայաստանի հետ սահմանը և պաշտպանել Նախիջևանը, որը կտրված էր Ադրբեջանի հիմնական տարածքից։

 

 

 

 

 

Իսկ 2020 թվականի պատերազմի ընթացքում Թուրքիան ոչ միայն անօդաչու թռչող սարքեր էր մատակարարում, այլև ցուցադրաբար իր F-16 կործանիչները տեղափոխեց Բաքու՝ երրորդ երկրներին ազդանշան տալով, որ չմիջամտեն պատերազմին։ Դրանից հետո Թուրքիան ինքն էլ բախվեց Արևմուտքի կողմից զենքի մատակարարման խիստ էմբարգոների՝ Կանադայից ու ԱՄՆ-ից մինչև Ֆրանսիա և Գերմանիա։

 

«Մեր պետության ներսում բոլորը գիտեն՝ Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել ոչ մի գումարով։ Այդ մասին տեղեկություններ կան ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական արխիվներում․ դա դրամական համարժեք չունի։ Եվ էլ ո՞ւմ համար պիտի մենք հանդուրժեինք արևմտյան էմբարգոները, եթե ոչ Ադրբեջանի համար», – ընդգծել է Յարարը։

Աղբյուր՝ Ermenihaber.am։

https://ermenihaber.am/

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ