Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել սեփական քաղաքական անցյալը․ Միքայել Գրիգորյան Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել Հոկտեմբերի 21. Օրվա խոսք «Իրավունք». Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ» Ինչ առաջարկներով է Թրամփի նարկայացուցիչը գնում Ռուսաստան Ռուսաստանն այս պահին կառուցել է խիստ հաջողակ դիվանագիտական ​​ցանց ուկրաինական հակամարտության շուրջ «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» «Իրավունք». ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա «Ժողովուրդ». ՀՀԿ-ից ՔՊ թռած Արմավիրի մարզպետն ուզում է քաղաքապետ դառնալ

Առաջարկվում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի

Հասարակություն

Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ շարունակել կենսաթոշակի և նպաստի բանկային քարտերով անկանխիկ եղանակով կատարված գործարքներից 20% (առավելագույնը 10 000 դրամ) հետվճար տրամադրելու միջոցառումը՝ պահպանելով գործող կարգով սահմանված հետվճարի հաշվարկման և վճարման մեխանիզմները։

 

Հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ կենսաթոշակի և նպաստի 20 տոկոս հետվճարի ծրագրից արդեն իսկ օգտվել է 572,590 կենսաթոշակառու և նպաստառու․ հետվճարի միջին չափը կազմել է շուրջ 8,150 դրամ։

Հետվճարը ձևավորվում և փոխանցվում է ինքնաշխատ եղանակով՝ ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով՝ ՊՈՍ-տերմինալներով գործարքներ կատարելու դեպքում։

Նախագծի վերաբերյալ առաջարկներ կարելի է ներկայացնել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ