Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել սեփական քաղաքական անցյալը․ Միքայել Գրիգորյան Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել Հոկտեմբերի 21. Օրվա խոսք «Իրավունք». Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ» Ինչ առաջարկներով է Թրամփի նարկայացուցիչը գնում Ռուսաստան Ռուսաստանն այս պահին կառուցել է խիստ հաջողակ դիվանագիտական ​​ցանց ուկրաինական հակամարտության շուրջ «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» «Իրավունք». ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա «Ժողովուրդ». ՀՀԿ-ից ՔՊ թռած Արմավիրի մարզպետն ուզում է քաղաքապետ դառնալ Զելենսկիի հետ հանդիպումից հետո Թրամփի բանագնաց Ուիտկոֆը կմեկնի ՌԴ-ի հետ բանակցելու

Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին

Միջազգային

Թրամփը հանդես եկավ մի շարք սուր հայտարարություններով, որոնցից մեկը կարելի է դարակազմիկ համարել: Այն է՝ ԱՄՆ նախագահի խոսքով, կան Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրեր։ Ավելի վաղ նման հանդիպման մասին ակնարկ եղավ նաեւ Կրեմլից:

Իսկ ահա ուկրաինական թեմայով Թրամփը հայտնեց, որ շարունակում է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունները և չունի դադարեցնելու ծրագրեր։ Ուկրաինայում շոկային էր Թրամփի խոսքը, որ՝ «Անկեղծ ասած, Ռուսաստանը, ընդհանուր առմամբ, համարժեք է վարվել Ուկրաինայի հետ։ Նրանք որևէ հատուկ բան չեն արել»։

Ավելին, դա «հատկապես» Զելենսկին է, որ չի օգնում լուծել Ուկրաինայում հակամարտությունը։ «Ես չեմ կարծում, որ նա ցանկանում է ավարտել այս պատերազմը», - ասել է ԱՄՆ նախագահը՝ ավելացնելով. «Ժամանակն է, որ ինչ-որ մեկը բանակցի Ուկրաինայի անունից»։

Լրագրող դիտարկմանը, թե՝ Զելենսկին ասում է, որ այս իրավիճակում դուք պատմության սխալ կողմում եք, Թրամփն արձագանքեց. «Զելենսկին չգիտի, թե ինչի մասին է խոսում։ Սա այն մարդն է, որը պետք է վաղուց դադարեցներ այս պատերազմը։ Եթե նա լսեր ինձ, վաղուց շատ ավելի լավ գործարք կկնքեր, և նրա կողմում գտնվող միլիոնավոր մարդիկ ողջ կլինեին... Մենք շատ բան տվեցինք Ուկրաինային։ Նրանք մեզ ոչինչ չտվեցին։ Հիշե՛ք դա»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ