Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին «Ժողովուրդ». Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը կտրվի նոյեմբերից ՇՏԱՊ. Պեգասուսից ավելի դաժան ծրագրով հարձակում է ՀՀ-ի վրա «Փաստ». Շիկահողի արգելոցը փաստացի վերածվել է ռազմականացված վտանգավոր գոտու «Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել «Ժողովուրդ». Նոր ցնցումներ են սկսվել գիտության ոլորտում «Իրավունք». Վրթանես Սրբազանի տրտունջը

«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը հոկտեմբերի 12-ին ծնված երեխան 4 օր անց՝ հոկտեմբերի 16-ին մահացել է։

Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին․ «Երեխան ծնվել է հղիության 26-րդ շաբաթում: Հղիության ընթացքում արձանագրվել է պտղի ներարգանդային աճի հապաղում: Չնայած հղիին ցուցաբերված անհրաժեշտ բժշկական օգնությանն ու թերապիային՝ դրական դինամիկա չի արձանագրվել, ինչի պատճառով բժիշկների կողմից իրականացվել է շտապ կեսարյան հատում:

Ծնվելուց հետո երեխան գտնվել է արհեստական շնչառության ապարատի տակ, սակայն ծայրահեղ անհասության, էքստրեմալ ցածր քաշի եւ դեպքի կլինիկական ծանրության պատճառով, ցավոք, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել:

Ծննդկանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Հարկ է նշել, որ խորը անհաս ծնված հիվանդ նորածինների ընդհանուր ապրելիությունը նույնիսկ բարձրակարգ նեոնատալ ինտենսիվ թերապիայի պայմաններում շատ ավելի ցածր է, քան հասուններինը, սակայն պտղի ներարգանդային աճի հապաղման եւ քաշը 1000 գրամից ցածր լինելու դեպքում ապրելիության ցուցանիշը կտրուկ նվազում է, քանի որ օրգան-համակարգերը (հատկապես՝ թոքերը) լինում են անհամեմատ թերի զարգացած»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ