Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին «Ժողովուրդ». Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը կտրվի նոյեմբերից ՇՏԱՊ. Պեգասուսից ավելի դաժան ծրագրով հարձակում է ՀՀ-ի վրա «Փաստ». Շիկահողի արգելոցը փաստացի վերածվել է ռազմականացված վտանգավոր գոտու

Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times

Միջազգային

Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու հնարավոր տարբերակ։

Տարբերակ 1. Սառեցնել պատերազմը ներկայիս առաջնագծում՝ երաշխիքներով, որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին։
Տարբերակ 2. Կիևը Դոնբասը հանձնի Ռուսաստանին և միանա Դաշինքին, գրում է Financial Times-ը։
«Այս երկու տարբերակներն էլ Ուկրաինայում որոշների կողմից կհամարվեն դավաճանություն։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով իր երկրում խաղաղության ուժեղ ցանկությունը, Զելենսկին կարող է համոզել հանրությանը ընդունել երկու տարբերակներից որևէ մեկը։ Եվրոպացիները շատ ավելի քիչ վստահ են, որ Պուտինը պատրաստ է համաձայնվել դրանցից որևէ մեկի հետ։ Բայց նրանք կարծում են, որ կարևոր է սկսել ուղիղ բանակցություններ ռուսների հետ», - գրում է FT-ն։
Եվրոպացիների կողմից Ռուսաստանի հետ բանակցային գործընթացին ուղղակի Եվրոպայի ներգրավվածությունը գնալով ավելի է կարևորվում։ Մոտ ապագայում հնարավոր է նաև եվրոպացի առաջնորդների և Պուտինի միջև հեռախոսազրույց։ Դրա համար հաղորդակցման ուղիներն արդեն բաց են, հայտնում է աղբյուրը։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/74407 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ