Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

Ադրբեջանցի զինվորի կողմից վիրավորված Անի Ավետիսյանն այս շաբաթ կրկին վիրահատվելու է

Ցավեր ունեմ, այնքան անտանելի են, որ անգամ չեմ կարողանում ոտքս տեղաշարժել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Անի Ավետիսյանը՝ նշելով, որ այս շաբաթ իրեն կրկին վիրահատելու են, սակայն վիրահատության օրը դեռևս հայտնի չէ։

 

«Դե ոսկոր չկա, ոտքս ամբողջությամբ հավաքել են երկաթներով։ Բժիշկներն ասում են՝ օտար մարմին ա, բնական ա, որ կցավա։ Քայլելու մասին խոսելը դեռ շատ շուտ է։ Եթե հաջորդ վիրահատությունս հաջող անցնի, դեռ մեկ տարի էլ կպահանջվի վերականգնվելու համար։ Հետո երեխայի պես տոտիկ-տոտիկ պետք է սկսեմ քայլել սովորել»,- 24News-ին պատմեց Անի Ավետիսյանը։

 

Նրա խոսքով՝ վիրահատությանը, հավանաբար, կմասնակցեն նաև այլ հիվանդանոցներից ժամանած բժիշկներ։

 

Այս ընթացքում Անիին տեսակցելու են գալիս նաև երեխաները, սակայն, ինչպես ինքն է նշում, նրանք դեռ վախեցած են։ Երեխաների հետ հոգեբան է աշխատում, բայց Անիի խոսքով՝ ինքը դեռ հոգեբանի հետ չի հանդիպել։ Այս պահին նրա միակ մտահոգությունը չդադարող ցավերն են ու հնարավորինս շուտ ապաքինվելը։

 

Հիշեցնենք՝ ամսվա սկզբին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը ներխուժել էր Անի Ավետիսյանի տուն։ 39-ամյա Անին, փորձելով պաշտպանել տանը գտնվող անչափահաս երեխաներին, ֆիզիկական դիմադրություն էր ցույց տվել զինված ադրբեջանցուն։ Արդյունքում նա ստացել էր ազդրի և ձեռքի ծանր հրազենային վնասվածքներ։

 

ՀՀ քննչական կոմիտեն Անի Ավետիսյանին և նրա երկու երեխաներին ճանաչել է տուժող։ Ավետիսյանների տուն ներխուժած ադրբեջանցի զինծառայողը կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով, այդ թվում՝ սպանության փորձի և պետական սահմանն ապօրինի հատելու համար։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ