Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ

Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկու տարի առաջ բաց է թողել Կիևի համար շահավետ գործարք կնքելու պահը Մոսկվայի հետ հակամարտության կարգավորման նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

«Երկու տարի առաջ նա կարող էր ավելի լավ գործարք կնքել, քան կարող է կնքել հիմա», – հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ Ուկրաինայի նախագահը, հավանաբար, երբեք չի ձգտել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման։«Հաշվի առնելով, թե որքան գումար է նրան տրամադրում Եվրոպան և որքան գումար է անցյալում նրան տվել Ջո Բայդենը, նա (խմբ.՝ Վոլոդիմիր Զելենսկին) չի ցանկանում վերջ դնել այս պատերազմին և, հավանաբար, երբեք էլ չի ցանկացել», – հավելել է Թրամփը։

Նա հերթական անգամ Զելենսկուն մեղադրել է դիզելային վառելիքի համաշխարհային գնի բարձրացման համար։

«Զելենսկին հարվածներ է հասցնում Ռուսաստանում դիզելային վառելիք արտադրող գործարաններին՝ քաջ գիտակցելով, որ այդ գործողությունները լրջորեն հարվածում են դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին, այդ թվում՝ ԱՄՆ-ում», – նշել է նա։

Թրամփը հավելել է, որ չնայած դրան՝ Ռուսաստանը միլիոնավոր բարել դիզելային վառելիք է մատակարարում համաշխարհային շուկաներ՝ ցածր գնով։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ