Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները
ՏնտեսությունՈւսումնասիրվում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականաշնորհման և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի հետագա փոխանցման գործարքների պայմանները։ Այս մասին տեղեկացրել է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
«2015 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը երեք փուլով փոխանցվել է Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին պատկանող օֆշորային ընկերությանը՝ շուրջ 18 մլրդ դրամի դիմաց։ Մինչդեռ 2017 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հուլիսի 18-ը՝ ժամանակավոր կառավարչի նշանակման օրը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից շահաբաժինների տեսքով դուրս է բերվել շուրջ 24 մլրդ դրամ»,- գրել է նախարարը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կառավարության որոշմամբ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը ճանաչվեցին հանրության գերակա շահ։
