Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են եռակողմ հանդիպման հնարավորությունը. Պեսկով
ՄիջազգայինՌուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են եռակողմ հանդիպման հիպոթետիկ հնարավորությունը։ Սակայն դեռևս հստակ պատկերացում չկա հանդիպման կամ դրա հնարավոր օրակարգի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության 33-րդ ամենամյա գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերի 18-19-ին՝ Չինաստանի Շենժեն քաղաքում։ Նախնական տվյալներով, գագաթաժողովին կմասնակցեն Ռուսաստանի, Չինաստանի ու ԱՄՆ-ի առաջնորդները, եւ կա եռակողմ հանդիպման հնարավորություն:
Տելս նաեւ https://t.me/iravunk/74353
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ