Հարգելի՛ ուսուցիչ, քո արժանապատվությունը մի՛ փոխանակիր ոչ մի ծաղկի, ոչ մի նվերի և ոչ մի հազար դրամի հետ Ֆրանսիան այրվnւմ է. փակե՛ք սահմանները և վերահսկողության տակ առե՛ք իրավիճակը, քանի դեռ ուշ չէ․ Թրամփ Հավատալ նշանակում է վախի մեջ չմոռանալ Աստծուն, ցավի մեջ չկորցնել հույսը. Տեր Հեթում Ուրիշի համար փոս փորեցին, սեփական ճգնաժամի առաջ կանգնեցին․ Հենրիխ Դանիելյան Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է ԱՄՆ խոշոր քաղաքներում Թրամփի դեմ մասշտաբային ցույցեր են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Գևորգ Սուջյանի աղմկահարույց բացահայտումը․ ով է նրա ձերբակալությունից հետո կնոջից գումար պահանջել «Ֆրանսիան կրակի մեջ է»,- Թրամփը քննադատական հեղեղ է ուղղել Փարիզին

ԳՅՈՒՄՐԻՆ ՆՇԵՑ ՔԱՂԱՔԻ ՕՐԸ ԱՌԱՆՑ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՅՈՒՐԵՐԻ

Հոկտեմբերի 17-ին, Հայաստանի արհեստների, արվեստների, մշակույթի, սպորտի դարբնոց Գյումրին նշեց քաղաքի օրը, համայնքային թանգարաններում /Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի Ֆրունզիկ Մկրտչյանի/ կազմակերպված միջոցառումներով, թաղամասերում տոնական համերգային ծրագրերով, արհեստի ու արվեստի փառատոնով, ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի վերաբացմամբ, կոչումների շնորհմամբ, Գյումրիի ոսկե մեդալի հանձնմամբ և «Տաշիր» բարեգործական ընկերության հետ հուշագրի ստորագրմամբ։

Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Հովհաննես Շիրազի հուշատուն ֊թանգարանի բակում լավաշ հաց էին թխում, հյուրերը տեղում համտեսեցին թոնրից նոր դուրս ելած տաք լավաշը։ Ամենուր տիրում էր տոնական բարձր տրամադրություն։ Հանրապետության տարբեր բնակավայրերից մարդիկ եկել էին նշելու Գյումրիի օրը։ Մեծ թվով զբոսաշրջիկներ էին նաև ներկա։

Տոնակատարությունը ավարտվեց Վարդանանց հրապարակում տոնական համերգով, որը կազմակերպվել էր Սամվել Կարապետյանի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով։

Հատկանշական է, որ Գյումրիի տոնին ՀՀ Կառավարության անդամներից, ՔՊ֊ականներից ոչ մեկը չէր եկել մասնակցելու, նրանից ոմանք քննադատել են, թե ինչու պիտի բարերարի միջոցներով նշվի քաղաքի օրը։

Նշենք, որ համերգի ժամանակ ելույթներ ունեցան Անետ Աղաբեկյանը, Արշավիր Մարտիրոսյանը, «Հայաթ ֊պրոջեթ» խումբը։ Եղան նաև քննադատություններ, հատկապես Անետ Աղաբեկյանի երգելու շուրջ, թե սազական չէ Գյումրիին։

Ի դեպ, Գյումրիի «Վառեմ ֊մարեմի» ֊ի պատմական շենքը Սամվել Կարապետյանի հիմնադրամը ցանկանում է վերանորոգել ու այն անավարտ է մնացել, քանի որ այսօրվա իշխանությունները չեն թույլատրում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ