ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵԱ. ԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ
ՍպորտԾանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Երիտասարդների ԱԱ չեմպիոն, Գյումրեցի ԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ հավասարը չունեցավ Ալբանիայում շարունակվող Երիտասարդների առաջնությունում։ Մեր երկրի ներկայացուցիչը կանանց 86 կգ քաշայինների պայքարում երկամարտում գրանցեց 249 կգ արդյունք։ Պոկում վարժությունում մեծահասակների ԵԱ֊ի չեմպիոնը գլխավերևում պահեց 105 կգ ու 109 կգ։ Այս վարժությունում նա նվաճեց արծաթե մեդալ։ Հրում վարժությունում հայ մարզուհին առաջին մոտեցմամբ բարձրացրեց 130 կգ, ապա 135 կգ և 140 կգ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

