ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալների տրամադրումը Ուկրաինային. Bloomberg
ՄիջազգայինԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալների տրամադրումը Ուկրաինային՝ ժամանակավոր արգելափակումից հետո, հայտնում է Bloomberg-ը:
Գործակալության տվյալներով՝ Զելենսկին հայտարարել է Կիևի հետ ԱՄՆ հետախուզական տվյալների փոխանակման վերսկսման մասին։
Սակայն Վաշինգտոնը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան նախկինում հերքել էին հետախուզական տվյալների փոխանակման կասեցումը։
Զելենսկին նախկինում հայտարարել էր, որ Ուկրաինան ԱՄՆ-ից տեղեկատվություն չի ստացել ռուսական որոշ հրթիռային արձակումների մասին։
Մասնագետները համաձայնության չեն եկել ընդհատումների պատճառների հարցում. դրանք կարող էին կապված լինել ԱՄՆ կողմի որոշումների կամ տեխնիկական խնդիրների հետ։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/74350