Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Գևորգ Սուջյանի աղմկահարույց բացահայտումը․ ով է նրա ձերբակալությունից հետո կնոջից գումար պահանջել «Ֆրանսիան կրակի մեջ է»,- Թրամփը քննադատական հեղեղ է ուղղել Փարիզին Թրամփը հաստատել է, որ ուկրաինական հետք կա իր իմփիչմենթի գործում Ուկրաինական ռազմական օբյեկտներին և ենթակառուցվածքներին ներ հարվածաշար է հասցվել Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան, թող սա լինի պահ, երբ խոսքից անցնում ենք գործի. վարչապետ Ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի. առաջիկա օրերին մի շարք շրջաններում սպասվում են անձրև ու ամպրոպ «Ուժեղ» մանիպուլյացիա է. Գյումրու Քըրքորյան փողոցի բարեկարգումը հատուկ եք ընտրել, որ հետո մեղադրեք. Արամյան Ճիշտ կամ սխալ ընդդիմություն. ցավալի է անգամ, որ կա նմանատիպ խոսույթ. Ալբերտ Մովսիսյան Ում է տակից աջակցում «Հայաստան» խմբակցությունը ՏԻՄ ընտրություններում

«Ուժեղ» մանիպուլյացիա է. Գյումրու Քըրքորյան փողոցի բարեկարգումը հատուկ եք ընտրել, որ հետո մեղադրեք. Արամյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ բացահայտելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Գյումրիին առնչվող մանիպուլյացիայի վառ օրինակը:

«Որ ավագանու նիստում ասում էինք ձեր «մեծ եղբայր» բարերարներին ասեք իրենց «բարձր» ճաշակը քննարկեն, համաձայնեցնեն Գյումրու սկզբունքների, տոների ու միջոցառումների չափանիշների հետ, էլի ձեզ համար էինք ասում, որ քիչ խայտառակվեիք, քիչ ի ցույց դնեիք ձեր՝ պատմական, քաղաքային միջավայրին անհապատասխան ընկալումները։

Ավելին, պարզվում է, որ Գյումրու քաղաքային իշխանությունը նաև տեղյակ չէ, որ Կումայրի պատմական միջուկի որևէ փողոց չի կարող իր սրտի բարեգործներին նվիրել՝ թեկուզ «բարեկարգելու» ձևակերպմամբ։

Վստահ ենք, որ «ուժեղները» դա անգամ ձեզ հետ չէին քննարկել, այլապես կխնդրեիք, որ ձեզ ավելի չարժեզրկեն որպես Գյումրու ղեկավարների։ Նաև վստահ ենք, որ Քըրք Քըրքորյանի փողոցը բարեկարգելու հայտարարությունը առաջին հերթին անակնկալ էր հենց ձեզ համար։

Երբեք Գյումրու այս հատվածի բարեկարգման նախագիծ չի ներկայացվել ավագանու քննարկմանը, որ էլի որոշվեր գործը վստահել «մեծ եղբայրներին»։

Ավելին, պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Քըրք Քըրքորյանի փողոցի ընտրությունն արվել է հատուկ։ Դուք շատ լավ գիտեք, որ առանց ՀՀ կառավարության, առանց ԿԳՄՍ նախարարության և շատ այլ պատասխանատու օղակների թույլտվությունների այդ տարածքում քար անգամ շարժել չեք կարող։ Հենց դրա համար եք հայտարարել, որ հետո մեղադրեք Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ձեզ «նեղացնելու», ձեր գործունեությունը «չթույլատրելու» համար։

Խոսք չկա, «ուժեղ», բայց անհաջող մանիպուլյացիա է։ Ախր շատ եք կանխատեսելի։

Ամո՛թ է, շատ ուշ է, բայց ուշքի եկեք։ Գյումրին ձեր սեփականությունը չէ, ձեր «օբյեկտը» չէ, գիտենք, ապացուցեցիք մեկ անգամ ևս, որ ձեզ համար Գյումրին զուտ քաղաքական նեղ շահեր սպասարկելու միջոց է ընդամենը։

Երեկվա կատարվածը ապտակ էր ձեր դեմքին, արհամարհանք էր Գյումրուն և գյումրեցուն։

Ձեզ սա չի ներվելու բոլոր առումներով։ Գյումրիում իշխանափոխությունը ոչ թե անհրաժեշտություն է, այլ՝ հրատապություն»,- գրել է Արամյանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ