Կարեւոր է իմանալ` մյուս քաղաքական ուժերի դիրքորոշումը կապիտուլյանտի դիրքորոշումից տարբերվո՞ւմ է. Կարապետ Պողոսյան Խլվրտոց գցեք ու մի կողմ քաշվեք. Ինչ է սպասվում եկեղեցականներին Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը Արամ Հարութունյանի մոտ աշնանային սրացումնե՞ր են Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում 2027 թվականի ֆինանսական հորոսկոպը բոլոր կենդանակերպի նշանների համար. փողը կպահանջի խելացի մոտեցում Տիեզերական շրջադարձ. ինչպե՞ս կփոխվի ձեր կյանքն այսօր Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փարիզը սկսում է ռազմաճակատային քաղաք հիշեցնել (Տեսանյութ) Պակիստանը փակում է Իրանի հետ սահմանները

Արամ Հարութունյանի մոտ աշնանային սրացումնե՞ր են

Ներքաղաքական

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ մոտ, կարծես թե, աշնանային սրացումներ են: Բացի այդ, նրա մոտ շեշտակիորեն նկատվում է անձի նկատմամբ անվստահությունը, ինքնահաստատման ձգտումն ու վերջին շրջանում անտեսված լինելու փաստը։

«Իրավունք»-ի հնչեցրած պարզ եւ կարեւոր հարցին, Հարությունյանն անդադար խնդրում ու կրկնում էր իր տասնյակ տարիներ առաջվա եւ վերջին շրջանի նյութերը կրկին վերընթերցել: Տպավորություն էր, որ մարդը մնացել է լուսանցքից դուրս ու լավ է մի լրագրող զանգել էր, հիմա պետք էր նրան համոզել, թեկուզ գոռալով, որ վերջինս կարդա յուր մտքի «գոհարները»։ Ու բոլորովին կապ չուներ, թե հարցն ինչի մասին էր:

Մտահոգիչ է, ինչ խոսք, հետեւապես, դիմում ենք պարոն Հարությունյանի մերձավորներին, ընտանիքի անդամներին եւ հեռավոր բարեկամներին. խնդրում ենք, ավելի ուշադիր եղեք ձեր հարազատի առողջության հանդեպ։ Աշնան այս անձրեւոտ եւ քամոտ օրերին նրան պետք չէ մենակ թողնել, հատկապես հեռախոսի հետ։

Ի վերջո, եթե կուսակցության անունը «Ազգային համաձայնություն» է, ապա առաջին հերթին պետք է հասնել ներքին՝ հոգեկան եւ մարմնական համաձայնության։ Իսկ քանի դեռ այդ համաձայնությունը չկա, հարազատների խնամքն ու ժամանակին տրված հանգստացնող թեյերը լավագույն լուծումն են, թե՛ պարոն Հարությունյանի, թե՛ նրան զանգահարող լրագրողների ու քաղաքացիների անվտանգության համար:

Եթե մեկ հեռախոսազանգը կարող է քաղաքական գործչին հանել հավասարակշռությունից, դարձնելով ծայրահեղ ճվճվան կերպար, ապա հարց է առաջանում՝ ինչպե՞ս նա կարող է բանակցել, օրինակ, միջազգային հարթակներում։ Թե՞ այնտեղ էլ է պահանջելու նախքան հարցեր տալն իրեն՝ «տեղը բերեն»: Այսինքն, Հարությունյանի քաղաքական կշիռը եւ հեռախոսային շփման կուլտուրան այսքա՞նն էին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ