Լավրովը ժամանեց Մերձավոր Արեւելք. Ռուսաստանը միջնո՞րդ է դառնում
ՄիջազգայինՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Բահրեյն, որտեղ նա մասնակցելու է Ռուսաստանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊԾԽ) երկրների միջև ռազմավարական երկխոսության իններորդ փուլին։
Բահրեյնը կլինի արտաքին գործերի նախարարի առաջին կանգառը իր Մերձավոր Արևելքի շրջագայության ընթացքում, որի նպատակն է նպաստել Պարսից ծոցում լարվածության թուլացմանը։
Ծրագիրը կեզրափակվի Թեհրան այցելությամբ, որտեղ Լավրովը նախատեսում է երկկողմ բանակցություններ վարել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/74299
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ