Ֆրանսիայում բողոքի ալիքը հասավ «բացառիկ թեժ» աստիճանի
ՄիջազգայինԲողոքի ցույցերը Ֆրանսիայում հանդարտվելու փոխարեն միայն ընդարձակվում են: Երեկվա օրը աչքի ընկավ բացառիկ թեժությամբ. հազարավոր արմատականներ դուրս եկան Ֆրանսիայի փողոցներ՝ պատրաստվելով բախման ոստիկանության հետ։ Վերջին օրերին բանը հասավ քաղաքապետարաններ ներխուժելուն, համատարած բարիկադավորման, իսկ արմատականների ընդամենը աշակերտական նախնական պահանջները հասել է «հեղափոխություն» վանկարկումներին։
Մարսելում ոստիկանական բաժանմունքը հարձակման ենթարկվեց. հարյուրավոր դիմակավորված տղամարդիկ սև հագուստով կոտրեցին պատուհանները։ Ամբողջ Ֆրանսիայում բազմաթիվ մեքենաներ և շենքեր են այրվում։ Թալանվում են խանութներ, հարձակումներ են ռեստորանների և բանկերի վրա, որոնք նրանք անվանում են «կապիտալիզմի խորհրդանիշներ»։
Մասնավորապես, Մարսելում, Լիլում, Բորդոյում ցուցարարները երեկ գրավել են քաղաքապետարանի շենքը, իսկ Բորդոյում՝ մասամբ ավերվել է պատմական Բորսայի պալատը։ Ու սա միայն ցերեկային ժամերին, երբ գիշերը շատ ավելի թեժ էր:
Այժմ դպրոցականներին միացել են ուսանողները, ֆերմերները, ակտիվիստները և արհմիությունները, որոնք բողոքում են բենզինի բարձր գների, բնակարանների և սննդամթերքի գների բարձրացման և սոցիալական ճգնաժամի դեմ։
Աջ ծայրահեղ զինյալները եւս մանրակրկիտ նախապատրաստվել են այսօրվա բողոքի ցույցերին՝ շփվելով փակ սոցիալական ցանցերի միջոցով: Մեջքի պայուսակներում կրելով մի քանի «մոլոտովի կոկտեյլներ» և մահակներ, նրանք պատրաս են ամենաանսպասելի հարվածները հասցնելուն։
Կառավարությունը մեծ տագնապով էր սպասում այսօրվա օրվան։ Բոլորը գիտեին, որ «դեղին բաճկոնավորները»՝ դպրոցականները, ուսանողները և բոլոր նրանք, ովքեր դժգոհ են կենսամակարդակի անկումից, դուրս կգան փողոց։ Եվ, իհարկե, ծայրահեղ ձախերը, պրոֆեսիոնալ ապստամբները։
Ու դեռ կտեսնենք, թե Նիկոլ Փաշինյանի եվրոպական տանիք Էմանուել Մակրոնն ինչպես է այս ամենի տակից դուրս գալու:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/74300