Իսկ ո՞վ է հիմարը. «Ընթրիք հիմարի հետ» պիեսը խորհելու առիթ է տալիս Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Հրե այծի տարի 2027. Ի՞նչ է նշանակում խորհրդանիշը, ինչպե՞ս դիմավորել, ի՞նչ դնել սեղանին և ի՞նչ նվիրել Այծի տարում՝ հաջողության համար Դմիտրիև. Ռուսաստանը և ԱՄՆ-ն քննարկում են նոր համատեղ նախագծեր Բրիտանիան պատրաստվում է զորքեր նետել Ուկրաինա. The Times Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի Հոկտեմբերի 17-ի հորոսկոպը. ինչ է սպասում կենդանակերպի նշաններին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Մարմնի որ ջերմաստիճանն է համարվում մահացու վտանգավոր

Դի Կապրիոն աջակցություն է հայտնել ՀՀ-ի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

Տնտեսություն

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանը՝ Երևանում մեկնարկելիք COP17 համաժողովին ընդառաջ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված գործողությունների կոալիցիա (CARES) ստեղծելու վերաբերյալ, որին հիմնադիր մասնակիցների կարգավիճակով միացել է 16 երկիր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լեոնարդո Դի Կապրիոն «Ինստագրամ»-ի իր էջում գրել է.

«Բավական չէ միայն տեսակների անհետացումը կանխելը ․ մենք պետք է փրկենք անհետացման եզրին հայտնված տեսակներին և նպաստենք դրանց վերականգնմանը»։ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի (COP17) շրջանակում այսօր արված հայտարարությունները վկայում են, որ այս նպատակին հասնելու համար միջազգային ջանքերն ավելի ու ավելի մեծ թափ են հավաքում»։

9 բարեգործական հիմնադրամներ և կազմակերպություններ, այդ թվում՝ իմ կազմակերպությունը՝ Re:wild-ը, ձևավորել են «Տեսակների վերականգնման դաշինքը»՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում ամբողջ աշխարհում վայրի բնության մեջ անհետացած, կրիտիկական վտանգի տակ գտնվող և անհետացման վտանգի ենթակա տեսակների վերականգնմանն աջակցելու նպատակով համատեղ ավելի քան 500 միլիոն դոլար հատկացնելու և ֆինանսական միջոցներն այդ ուղղությամբ համախմբելու հանձնառությամբ։

 

Այս երկու առանձին նախաձեռնություններն ունեն ընդհանուր նպատակ՝ նպաստել աշխարհի առավել վտանգված տեսակների վերականգնմանը։ Դրա համար անհրաժեշտ են շարունակական ներդրումներ, բնապահպանական գործողությունների համակարգված իրականացում և երկարաժամկետ հանձնառություն։

 

Շնորհավորում եմ հիմնադիր կառավարություններին և կազմակերպություններին»,- նշել է Դի Կապրիոն։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ