Հրե այծի տարի 2027. Ի՞նչ է նշանակում խորհրդանիշը, ինչպե՞ս դիմավորել, ի՞նչ դնել սեղանին և ի՞նչ նվիրել Այծի տարում՝ հաջողության համար Դմիտրիև. Ռուսաստանը և ԱՄՆ-ն քննարկում են նոր համատեղ նախագծեր Բրիտանիան պատրաստվում է զորքեր նետել Ուկրաինա. The Times Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի Հոկտեմբերի 17-ի հորոսկոպը. ինչ է սպասում կենդանակերպի նշաններին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Մարմնի որ ջերմաստիճանն է համարվում մահացու վտանգավոր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 17-ին Ռուսասական ուժերը Զապորոժիեի վրա հարձակվել են բալիստիկ և թևավոր հրթիռներով

Բրիտանիան պատրաստվում է զորքեր նետել Ուկրաինա. The Times

Միջազգային

Բրիտանիան պատրաստվում է զորքեր նետել Ուկրաինա, հայտնում է The Times-ը:

Հրապարակման համաձայն՝ հաջորդ ամիս հարյուրավոր բրիտանացի զինվորներ կմեկնեն Լեհաստան, որտեղ նրանք իրենց դաշնակիցների հետ կաշխատեն՝ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ուկրաինայում եվրոպական զորախմբի տեղակայման պրակտիկայի համար։
Զորավարժություններին կմասնակցեն Բրիտանիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից առնվազն 1500 զինվորականներ, ինչպես նաև լեհական ստորաբաժանումներ։ Զորքերը կփորձարկեն բազմազգ ուժերի տեղակայումը, վառելիքի, սննդի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումը։
The Times-ը նշում է, որ սրանք կլինեն առաջին զորավարժությունները, որոնք հատուկ նվիրված կլինեն Ուկրաինայի տարածքում եվրոպական զորքերի տեղակայմանը նախապատրաստվելուն։
Լոնդոնը հաստատել է զորավարժությունների նախապատրաստական ​​աշխատանքները՝ բացատրելով, որ դրանք անհրաժեշտ են Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը պատրաստ լինելու և Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել էր, որ Ուկրաինայում օտարերկրյա ռազմական զորախմբերի տեղակայումը անընդունելի է Մոսկվայի համար, և նման ստորաբաժանումները կհամարվեն օրինական ռազմական թիրախներ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ