Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 17-ին Ռուսասական ուժերը Զապորոժիեի վրա հարձակվել են բալիստիկ և թևավոր հրթիռներով Օրերով լույս չի լինի. Ռուսների հարվածները վատթարացրել են ձմեռային կանխատեսումները. «Ուկրէներգո»-ի ղեկավար Ռուսական բանակը հրապարակել է պատերազմի ամենամեծ՝ վելիկոբուռլուկյան «կաթսան» գրավելու ինֆոգրաֆիկ պատկերը Ռուսաստանին նորից փորձում են մեղադրել դեմոկրատների դեմ լայնածավալ արշավի մեջ. Bloomberg ԱՄՆ-ն պլանավորում է Իրանի դեմ օգտագործել «Բոլոր ռումբերի մայր» GBU-43/B գերծանր ռումբը Նման է, որ Ալիեւն իրոք մտել է կրոնական ծանր հակամարտության մեջ «Հրապարակ». ՀՖՖ-ում Փաշինյանի «դաբրոյին» են սպասում «Փաստ». Իշխանությունների նոր ավանտյուրան «Ժողովուրդ». «Արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ

«Հրապարակ». ՀՖՖ-ում Փաշինյանի «դաբրոյին» են սպասում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին տեղի է ունենալու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ժողովը, որի ժամանակ ՀՖՖ նոր նախագահ եւ գործադիր կոմիտե են ընտրվելու: Ֆուտբոլային եւ ֆան ակումբները դեմ են գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի վերընտրվելուն, անգամ «Նոա» ֆուտբոլային ակումբն իր մարզադաշտի բացմանը չէր հրավիրել նրան, մինչդեռ ներկա էին մի շարք ՔՊ-ական պատգամավորներ։ Մելիքբեկյանը հուլիսին ասել էր, որ չի դիտարկում կրկին առաջադրվելու հարցը:

Մենք գրել էինք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում իշխանությունը դիտարկում է Դենիս Ջորկաեֆի հայտնի ֆուտբոլիստի եղբոր թեկնածությունը: Սակայն կան մարդիկ, որ չեն հրաժարվել այդ յուղոտ պաշտոնը զբաղեցնելու մտքից: Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգն էլ է փորձում պահպանել ՀՖՖ-ի կառավարման լծակները, մասնավորապես Մելիքբեկյանի խորհրդական, Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի միջոցով։ Չնայած ֆուտզալը ֆուտբոլի հետ կապ չունի:

Մենք Նազարեթյանին հարցրինք` հավակնո՞ւմ եք ՀՖՖ նախագահի պաշտոնին, ասաց․ «Այս պահին ասելիք չունեմ, երբ կունենամ, կարձագանքեմ»։ Բայց նման հավակնություն ունե՞ք, Նազարեթյանը պատասխանեց․ «Հետո կխոսենք»։

Մեր տեղեկություններով, նա պատրաստվում է առաջիկայում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ եւ «դաբրո» ստանալ: Ֆանատների FAF ակումբը դեմ է նաեւ Նազարեթյանի թեկնածությանը: Ակումբի հիմնադիր Սերգեյ Ջանջոյանն ասաց․ «Մարդ, որը Մելիքբեկյանի ամբողջ գործունեությունը կիսել է, մարդ, որը ֆուտբոլի հետ ընդհանրապես կապ չունի, չպետք է ղեկավարի ՀՖՖ-ն։ Ոչ մի դեպքում չի կարելի գնալ արկածախնդրության եւ նրան առաջադրել, մենք միանշանակ դեմ ենք լինելու»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/74256 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ