Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 17-ին Ռուսասական ուժերը Զապորոժիեի վրա հարձակվել են բալիստիկ և թևավոր հրթիռներով Օրերով լույս չի լինի. Ռուսների հարվածները վատթարացրել են ձմեռային կանխատեսումները. «Ուկրէներգո»-ի ղեկավար Ռուսական բանակը հրապարակել է պատերազմի ամենամեծ՝ վելիկոբուռլուկյան «կաթսան» գրավելու ինֆոգրաֆիկ պատկերը Ռուսաստանին նորից փորձում են մեղադրել դեմոկրատների դեմ լայնածավալ արշավի մեջ. Bloomberg ԱՄՆ-ն պլանավորում է Իրանի դեմ օգտագործել «Բոլոր ռումբերի մայր» GBU-43/B գերծանր ռումբը Նման է, որ Ալիեւն իրոք մտել է կրոնական ծանր հակամարտության մեջ «Հրապարակ». ՀՖՖ-ում Փաշինյանի «դաբրոյին» են սպասում «Փաստ». Իշխանությունների նոր ավանտյուրան «Ժողովուրդ». «Արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ

Անկլավների մասին խոսելիս միշտ պետք է մտապահենք, որ անկլավների իրավական հիմքի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չունենք. Քարտեզագիր

Հանդիպում

Անկլավ-էքսկլավների հարցը լուծվելու է տարածքների փոխանակմամբ. «Սահմանի այս ու այն կողմում անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն, Հայաստանն ու Ադրբեջանը համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն», - նշել է Նիկոլ Փաշինյանը, մանրամասնելով.

- Գաղափարն այնպիսին է, որ սահմանազատվեց, սահմանի երկու կողմերում անկլավ, էքսկլավ չի լինում: Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ, այնպես չի, որ Արծվաշեն բնակավայրը մենք պետք է փակենք: Բայց, օրինակ, կարող է լինենլ, օրինակ, Արծվաշենի ու Հայաստանի արանքում տարածք կա, որը Ադրբեջանի տարածքն է, գաղափարներից մեկն այն կարող է լինել, որ Արծվաշեն գյուղն իր տարածքով տեղաշարժվում է այնքան, այսինքն, բերվում մոտեցվում է, մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով բերվում, մոտեցվում է նրան, որ իր և Հայաստանի արանքում տարածք չմնա. Անկլավ- էքսկլավների խնդրի լուծման մի քանի տարբերակ կա, այդ թվում՝ տարածքների փոխանակումը: Այդ սցենարները նորություն չեն, որ քննարկվել են, դա քննարկվող սցենարներից մեկն է: Ես զգում եմ, որ Հայաստանում ու Ադրբեջանում ըմբռնումը, որ այսպիսի լուծում է պետք գտնել, ավելի առարկայանում է, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ մյուս սցենարը բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու ընդհուպ գյուղերի բնակիչների շրջանում՝ ո՞նց են անցնելու սահմանը, ոնց են գնալու-գալու և այդպես շարունակ։

Վերը նշվածի վերաբերյալ քարտեզագիր Շահեն Շահինյանը նկատում է.

- Անկլավների մասին խոսելիս միշտ պետք է մտապահենք, որ անկլավների իրավական հիմքի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չունենք, ու եթե դրանց մասին սահմանազատման գործընթացում քննարկում լինի, ապա շատ կարևոր է, որ առկա լինեն այդ իրավական հիմքերը: Երբ խոսվում է ընդհանուր սահմանազատման կոնտեքստում տարածքների փոխանակման վերաբերյալ, ապա դա կարող է լինել տարբեր եղանակներով: 

Եթե տեսականորեն պատկերացնենք, որ անկլավների գոյության իրավական հիմքերը կան, ու դրանց վերաբերյալ պետք է լուծումներ տրվեն, ապա կարելի է դիտարկել և՛ այդ անկլավների ամբողջական փոխանակումները, և՛ դրանց փոխանակումները տարբեր տարածքների հետ: Երբ ասում ենք, որ, օրինակ՝ անկլավում գտնվող գյուղը տեսականորեն կարող է տեղաշարժվել դեպի սահմանային հատված, խոսքն այն մասին է, որ այդ գյուղի տարածքը փոխանակվի մեկ այլ տարածքի հետ, որը սահմանին ավելի մոտ կամ հենց սահմանին կից կգտնվի: 

Խոսքը տարածքների պարզագույն փոխանակման մասին է, ուղղակի այս մեթոդով տարածքների փոխանակման մասին եթե խոսենք, հենց Փաշինյանի նույն օրինակի վրա, ապա եթե Արծվաշենի տարածքի փոխարեն Ադրբեջանին է փոխանցվում Գեղարքունիքի մարզի Արծվաշենին ամենամոտ գտնվող հողակտորը, ապա եթե նույն սկզբունքով խոսենք Վերին Ոսկեպարի այսպես կոչված անկլավի մասին, եթե այդ տարածքը տեղափոխվի դեպի սահմանային գիծ, ստացվում է, որ մենք պետք է զիջենք Ոսկեպար գյուղը, ինչը չգիտեմ թե որքանով է իրատեսական: Բացի այն, որ տարածքները փոխանակելիս պետք է հաշվի առնել դրանց մակերեսը, նաև պետք է հաշվի առնել դրանց տեղադիրքը, պետք է հաշվի առնել դրանց տնտեսական և ռազմավարական կարևորությունը: Այս բոլոր հարցերը սահմանազատման գործընթացում պետք է քննարկվեն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ