Մամուլի ուժը բարձրախոսների քանակը չէ, այլ իշխանավորին անհարմար, երբեմն ցնցող հարց տալու, անարդարությունը բացահայտելու և սեփական սխալն ընդունելու համարձակությունը Լուցկում գերմանականը «Kromberg & Schubert» գործարան հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Հրամանատարության կողմից սեռական ոտնձգություններից ու ծեծից բողոքած ուկրաինուհի դրոնների օպերատորը զոհվել է առաջնագծում Ինչու ապշած ես, Լուլո՛ւ․ ԶԱՐՄԱՆՔ Ռուսական ուժերը լիովին գրավել են Խարկովի արեւելքի վելիկոբուռլուկյան մեծ կաթսան Կարապետյանը համախմբելու փոխարեն պառակտում է ընդդիմությանը Զելենսկու մերձավոր շրջապատը ցանկանում է նրան հեռացնել պաշտոնից. Ռադայի պատգամավոր «Բոլորին դեմ եմ»-ի Կյուրեղյանը Կարապետյանի ճիշտ ու սխալին արձագանքելուն էլ է դեմ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Կոմկուսը եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել

Մամուլի ուժը բարձրախոսների քանակը չէ, այլ իշխանավորին անհարմար, երբեմն ցնցող հարց տալու, անարդարությունը բացահայտելու և սեփական սխալն ընդունելու համարձակությունը

Գաղտնիք չէ, որ հանրության եւ մասնավորապես չորրորդ իշխանության ներկայացուցիչներիս շրջանում «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, աղմկահարույց իրավապաշտպան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ընկալվում է ոչ միայն որպես պրոֆեսիոնալ իրավապաշտպան, այլ նաեւ չորրորդ իշխանության շահերի պաշտպան ու պահապան։ Հայտնի փաստաբանը մամուլի կողքին է եղել մշտապես՝ դատական ակտերով ապացուցելով, որ չորրորդ իշխանության հետ պետք է հաշվի նստել։ Ըստ այդմ լավագույնս է տիրապետում մամուլի վիճակին տարբեր իշխանությունների օրոք:  «Իրավունքը» հետաքրքրվել է հայտնի փաստաբանից, թե ինչպե՞ս է գնահատում Հայ մամուլի վիճակն այսօր.

- Իրավամբ, չորրորդ իշխանությունն իմ լավ բարեկամն է։ Այդ բարեկամությունը ձևավորվել է  դատարանների դահլիճներում․ վարույթումս մամուլին ու խոսքի ազատությանն առնչվող շուրջ հարյուր գործ կա և ի օգուտ լրագրողի ու խոսքի ազատության բազմաթիվ իրավական նախադեպեր։ Յուրաքանչյուրի հետևում լրագրողի ճակատագիր է, խմբագրության սեւագործ, հաճախ անշնորհակալ  աշխատանք և հանրության՝ տեղեկացված լինելու իրավունք։
Հայ մամուլի դերակատարությունը գնահատում եմ մեկ չափանիշով՝ որքանո՞վ է այն ծառայում քաղաքացու՝ ճշմարտությունն իմանալու իրավունքին։ Մամուլի ուժը բարձրախոսների քանակը չէ, այլ իշխանավորին անհարմար, երբեմն ցնցող հարց տալու, անարդարությունը բացահայտելու և սեփական սխալն ընդունելու համարձակությունը։ Այնտեղ, որտեղ լռում է մամուլը, իշխանության կամայականությունը սկսում է խոսել օրենքի անունից։
Այսօր հայ մամուլի կարևորագույն խնդիրը սեփական անկախությունն ու հանրային վստահությունը պահպանելն է՝ քաղաքական ու ֆինանսական ազդեցությունների պայմաններում։ Մամուլը կորցնում է իր առաքելությունը, երբ հանրության հարցերի փոխարեն սպասարկում է պատվիրատուին։
Միաժամանակ, լրագրողը ևս ունի պարտավորություններ․ իր մասնագիտական իրավունքներն ու լիազորությունները պետք է իրացնի դրանց սահմաններում՝ հարգելով փաստը, մարդու արժանապատվությունն ու անձնական կյանքի անձեռնմխելիությունը։ Քննադատությունը կարող է լինել կոշտ, հարցը՝ անհարմար, խոսքը՝ սուր, բայց փաստը չի կարող հորինված լինել, իսկ լրագրողական գործիքը՝ անձնական հաշվեհարդարի միջոց։
Հարկավոր է իմանալ. լրագրողի առերևույթ  սխալը որևէ մեկին իրավունք չի տալիս լռեցնելու մամուլը։ Իրավունքի խախտմանը պետք է արձագանքել իրավական, համաչափ միջոցներով։
Պաշտպանել եմ ու պաշտպանելու եմ լրագրողի՝ ճշմարտությունն ասելու ազատությունը։ Եվ նույն սկզբունքայնությամբ պաշտպանել ու պաշտպանելու եմ մարդուն՝ նրա մասին սուտ տարածելուց։ Ազատ խոսքի տրամաբանությունը հենց այս պատասխանատվության մեջ է։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ