Այս ի՞նչ «ճանճ է կծել» Փաշինյանին ու Ալիեվին Իրանում ռուսական ռազմաբազաներ կհայտնվե՞ն Անհավատալի է, որ ՀՀ ոչ միայն իշխանությունները, այլ նաև բնակչության մի զգալի մասն է անտարբեր մեր խնդիրների հանդեպ Նարիմանյանը պատրաստ է պատմել ողջ իրականությունը, որից հետո Խորխոռունու գործը նոր ընթացք կստանա Մամուլի ուժը բարձրախոսների քանակը չէ, այլ իշխանավորին անհարմար, երբեմն ցնցող հարց տալու, անարդարությունը բացահայտելու և սեփական սխալն ընդունելու համարձակությունը Լուցկում գերմանականը «Kromberg & Schubert» գործարան հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Հրամանատարության կողմից սեռական ոտնձգություններից ու ծեծից բողոքած ուկրաինուհի դրոնների օպերատորը զոհվել է առաջնագծում Ինչու ապշած ես, Լուլո՛ւ․ ԶԱՐՄԱՆՔ Ռուսական ուժերը լիովին գրավել են Խարկովի արեւելքի վելիկոբուռլուկյան մեծ կաթսան Կարապետյանը համախմբելու փոխարեն պառակտում է ընդդիմությանը

Այս ի՞նչ «ճանճ է կծել» Փաշինյանին ու Ալիեվին

Միջազգային

Ադրբեջանի շուրջ ներկա պահին զարգացող բավականին հետաքրքիր իրադարձությունների ֆոնին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=350870&l=am), «տարօրինակ» բաներ նաեւ Հայաստանում են նկատվում: Թերեւս, սկսենք 44-օրյայի ժամանակ ՀՀ վարչապետի գլխավոր ռազմական խորհրդականի, ապա՝ ՀՀ պաշտպանության նախարարի, հետո էլ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնները զբաղեցրած, այսինքն՝ միանգամայն տեղեկացված անձ հանդիսացող Վաղարշակ Հարությունյանի անսպասելի հայտարարությունից:
Այսպես, պարոն Հարությունյանը հանկարծ հիշեց, որ 1990-ականների սկզբներից ի վեր, ընդհուպ՝ 44 -օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը զենք-զինամթերք է ստացել 102-րդ ռուսական ռազմաբազայից. «Թող ասեն դրա մասին՝ զենքը մենք ստացել ենք ռուսական բազայից»:

Իհարկե, կա այն հարցը, թե ինչու նախ՝ պարոն Հարությունյանն այդ մասին ավելի վաղ չէր ասում, այդ թվում` վերջին տարիներին, երբ հայաստանյան իշխանական համակարգը հետեւողականորեն առաջ էր տանում քարոզը, թե՝ «ռուսներն այդ ի՞նչ են արել մեզ համար»: Բայց լավ է, որ գոնե հիմա է ասում, եւ սպասենք, թե Փաշինյանն ինչպե՞ս է հակադարձելու իր երբեմնի գլխավոր ռազմական խորհրդականի նման հայտարարությանը, որը, իհարկե, միանգամայն այլ լույսի տակ է ներկայացնում այս վերջին տարիների պաշտոնական կուրսը:

Չնայած, ինքը՝ Փաշինյանը եւս այս օրերին ինչ-որ ակտիվ շրջադարձերի մեջ է: Դեռ միայն վերջերս էր, որ նա Տիգրանաշենը «վերածեց» Քյարքիի՝ մեր ընդդիմադիրներին «ուղարկելով» այնտեղ ծառեր տնկելու: Ու հիմա ստացվում է, որ Նիկոլը մի քիչ շտապել է, քանի որ «անկլավները տալու» գաղափարախոսության փոխարեն նա արդեն խոսում է այդ նույն անկլավ-էքսկլավները փոխանակելու մասին: Ու պարզվում է, որ այդ «մտքի փայլատակմանը» նա եկել է այն բանից հետո, երբ վերջերս  Թուրքմենստանում Ալիեւի հետ շփումներից տպավորություն է կազմել, թե Հեյդարովիչի համար էլ է դա ընդունելի տարբերակ: Տեսնես մինչ այդ անկլավների մասին չէի՞ն խոսել իրար հետ, բա ինչո՞ւ այդ տպավորությանն ավելի շուտ չէր հանգել: Թե՞ Ալիեւի մոտ է ինչ-որ բան փոխվել, մտածում է, թե ինչու ոչ, անկլավ-էքսկլավները կարելի է փոխանակել: Ինչի մասին, ի դեպ, Մոսկվան դեռ էն գլխից էր խոսում:

Բայց պարզվում է, որ այս փոփոխությունները միայն անկլավ-էքսկլավների մասին չէ: Փաշինյանը պնդում է, որ պետք է գործի ոչ թե միայն «Թրամփի ուղին», այլ նաեւ. «Բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն՝ TRIPP նախագծի շրջանակում և ոչ միայն»:

Հետաքրքիր շարադրված է, չէ՞, «TRIPP նախագծի շրջանակում և ոչ միայն»: Թե չէ ստիպված կլինեինք հիշեցնել, որ «TRIPP նախագծի շրջանակում» որեւէ այլ ուղու մասին խոսք անգամ չկա, բացի Ադրբեջան-Մեղրի-Նախիջեւանի: Ու Նիկոլի խոսքից ստացվում է, որ մնացած բոլոր ուղիները պետք է գործարկվեն նրա ասած «ոչ միայն»-ի շրջանակներում: Ու չգիտես ինչու, այդ «ոչ միայն»-ը տարօրինակության աստիճան նմանվում է այն կոմունիկացիոն նախագծին, որը ՌԴ-ն, Ադրբեջանը եւ Հայաստանը քննարկում էին դեռ 2021թ. սկզբներին: Ու կարող ենք, չէ՞ հարցնել, թե այս մասին է՞լ Նիկոլը Թուրքմենստանում Ալիեւի հետ շփումներից է տպավորություն կազմել: Ուրեմն, մի քիչ շատ չեղա՞ն այդ «սյուրպրիզային տպավորությունները»:

Այսպիսով, ինչ-որ բա՞ն է փոխվել Ալիեւի ու Նիկոլի մոտ. ժամանակը ցույց կտա: Բայց այ՝ Թրամփի մոտ կարծես իրոք գործնական փոփոխություններ կան: Ու ոչ միայն Թրամփի, այլ նաեւ Մասկի, ով նախօրեին, առանց այս ու այն կողմ ընկնելու, Թրամփի օրինակով պահանջեց՝ «Ժամանակն է, որ Զելենսկին հեռանա»: Սրա հետ միաժամանակ հաստատելով, որ իր սեփականությունը հանդիսացող արբանյակային ինտերնետի Starlink համակարգը, որը ուկրաինական բանակի համար հիմնական, եթե ոչ միակ կապի միջոցն է, իրոք արգելափակված է: Բայց ոչ թե ինքը՝ Մասկն է արգելափակել, այլ՝ ամերիկյան զինվորականությունը եւ ԱՄՆ նախագահը: Բայց դրանով հանդերձ էլ, ըստ Մասկի. «Starlink-ը SpaceX-ի սեփականությունն ու վերահսկվող առևտրային ծառայություն է։ Starlink-ի օգտագործումը սահմանափակվում է քաղաքացիական կամ պաշտպանական գործունեությամբ և չի կարող օգտագործվել հարձակողական ռազմական գործողությունների համար, քանի որ դա անպատշաճ կլինի առևտրային ընկերության համար»:

Ու ի՞նչ է ստացվում. մինչ այս ուկրաինացիները Starlink-ի միջոցով հարվածում էին ռուսական խորքերին, ու միայն հիմա՞ Մասկը հասկացավ, թե «դա անպատշաճ» է: Մի տեսակ վատ չէ՞ աշխարհի ամենահարուստ մարդու համար՝ «մի փոքր» ուշ հասկանալը:

Բայց հեգնանքը մի կողմ թողնենք: Այն, որ Ուկրաինային այս օրերին զրկել են ինչպես ամերիկյան հետախուզական տվյալներից, այնպես էլ՝ կապի համակարգից, խոսում է այն մասին, որ Թրամփը կա´մ տեղը-տեղին զայրացել է Զելենսկու վրա, կա´մ էլ, որ ավելի ռեալ է, Պուտինի հետ շատ ավելին է պայմանավորվել, քան հրապարակավ խոսվում է: Այսինքն, որ խորքային իրավիճակային փոփոխության հետ գործ ունեն: Ու երբ այս ամենին զուգահեռ, նաեւ Ալիեւի ու Նիկոլի մոտ են շատ «տարօրինակ» փոփոխություններ նկատվում, մնում է ենթադրել, որ այս ամենը, իհարկե, հենց այնպես «օդից չի ընկել»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ