Խաղաշրջանակի վրա Հայաստանի գոյությունն է, սա պետք է հասկացնել ժողովրդին
ՎերլուծությունՊուտինի և Փաշինյանի հանդիպումը Բիշքեկում ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանի հեղափոխական իշխանությունը երկիրը տանում է դեպի Ռուսաստանի դեմ պատերազմող երկրների ճամբար, և Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե ում հետ է ինքը, ինչ պետք է արվի հանրաքվեի միջոցով, որում հենց ժողովուրդը և ոչ թե իշխանությունը պետք է կատարի իր ընտրությունը։ Բացի դրանից, ռուսական կողմն առաջին անգամ հայտարարեց, որ ինքը կարող է դուրս բերել իր ռազմական բազան Հայաստանի տարածքից։ Եվ սա նույնպես ուղերձ էր ժողովրդին։ Ճանապարհ դեպի Եվրոպա նշանակում է դառնալ Թուրքիայի և Ադրբեջանի պրոտեկտորատ, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի ինքնիշխանության կորստի և զանգվածային արտագաղթի, որով կփակվի հայկական պետականության վերջին էջը։ Կկարողանա՞ արդյոք ընդդիմությունը այս պարզ միտքը հասցնել ժողովրդին՝ այնքան էլ պարզ չէ։
Խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊ) հավաքեց քվեարկածների կեսից մի փոքր պակաս ձայները։ Վերլուծաբանները կարծում են՝ իրականում 25-30 %-ը, ինչը նույնպես քիչ չէ։ Այսինքն՝ ՔՊ-ն, օգտագործելով վարչական ու բռնաճնշական ռեսուրսները, ի վիճակի է իր օգտին կրկնապատկելու ընտրողների ձայների քանակը։ Նույնը վերաբերում է նաև հանրաքվեի արդյունքներին, եթե այն անցկացվի, քանի որ ցանկացած կեղծիք Եվրոպայում բուռն հավանություն կգտնի։ Եվ այս պայմաններում ենթադրել, թե հանրաքվեն ժողովրդական կամարտահայտության գործողություն է, չի համապատասխանում իրականությանը։ Առավել ևս, որ Ռուսաստանը քվեարկության գործընթացի վրա ոչ մի ազդեցության չի տիրապետում։ Ավելին, խորհրդարանում ներկայացվել է վարչական շրջանների փոփոխման մասին օրինագիծ՝ մի պարզ մտադրությամբ. դրանք բաժնեհատել այնպես, որ ավելի հեշտ լինի վերահսկել ընտրական գործընթացները։ Քանի որ ընտրությունների արդյունքների պատկերը իշխանությունն ունի, մնում է միայն շրջանները բաժնեհատել այնպես, որ ապահովվի իրենց վերարտադրությունը, ընդդիմությունը խեղդել նրանց մեջ, ովքեր ավելի լավ են վերահսկվում իշխանությունների կողմից, և այլն, որպեսզի ընդհանուր պատկերը ապահովի անհրաժեշտ որոշումների ընդունումը։ ։
Բայց իշխանությունը առայժմ չի համարձակվում հեղափոխական Վրաստանի օրինակով «ժողովրդական զայրույթի» ալիք բարձրացնել՝ շրջափակելով 102-րդ ռուսական ռազմաբազան Գյումրիում և պահանջելով այն փակել: Ոչ բոլորին, բայց շատերին հասկանալի է, որ սուրբ տեղը դատարկ չի մնում, այս ռազմաբազան կանցնի Թուրքիային, ամենայն հավանականությամբ՝ ՆԱՏՕ-ի դրոշի ներքո: Եվ այդ պատճառով այն փակելու կոչերը ժողովրդական խանդավառություն չեն առաջացնում: Կարծես թե Փաշինյանին նույնպես ձեռնտու չէ 102-րդ ռուսական բազայի հեռացումը Հայաստանի տարածքից, որքան էլ որ կոշտ հրահանգներ ստացած լինի իր տերերից: Նա հասկանում է, որ ռուսական զորքերի հեռանալու հետևանքները հարված են իր սեփական իշխանությանը: Նրան խոստացել են անվտանգության երաշխիքներ, եթե նա դա անի, բայց նա հիանալի հասկանում է, թե ինչ է պատահում անվտանգության երաշխիքների հետ, երբ փոխվում է իրավիճակը: Վառ օրինակը Սաակաշվիլին է հոգեբուժարանում, իսկ Զելենսկու բարեկեցությունը կասկածի տակ է: Հետևաբար Փաշինյանը հասկանում է, որ իր սեփական բարեկեցության լավագույն երաշխիքը իշխանությունն է, և նա ամեն կերպ կկառչի դրանից: Ճիշտ է, հավերժական իշխանության վրա հույս դնելը կնշանակի մտավոր թերարժեքության ընդունում, բայց նրա համար այլ ելք չկա: Բոլոր այլ տարբերակները խոստանում են հաշվեհարդար՝ արագահաս կամ ոչ այնքան: Եթե ոչինչ չպատահի, ապա նա վարչապետի իր աթոռին կնստի մինչև 2031 թվականը՝ բոլոր հնարավոր զիջումներն անելով Ալիևին ու Էրդողանին: Այնուհետև կարելի կլինի փոխել հանրապետության ձևաչափը նախագահականի, նախագահության ժամկետը երկարաձգել մինչև 6-7 տարի՝ եվրոպական շեփորանվագի ներքո, և ահա քեզ հավերժական իշխանություն: Այնպես որ՝ իր բավական պարզ աշխարհընկալմամբ նա 20-ամյա հեռանկարի հետ հույսեր կապում է: Բռնաճնշումների գործում կօգնեն թուրքերը, ադրբեջանցիները և Եվրոպան՝ Երրորդ ռայխում անառարկելի գոյության իրենց փորձով:
Ի դեպ, Փաշինյանը երբեմն ենթագիտակցական պոռթկումներ է ունենում. նա ժամանակ առ ժամանակ սպառնում է բոլորին «կզացնել», որ «բոլորը կնստեն»։ Սակայն նրա հաշվարկներն արված են հին աշխարհի վրա, իսկ այսօր ամեն ինչ փոխվում է՝ միաբևեռ աշխարհից եռաբևեռի, որտեղ բևեռներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Չինաստանը: Մրցակցությամբ, սակայն նաև միմյանց միջև պատերազմներից խուսափելու ցանկությամբ: Մինչդեռ Հայաստանը վերահսկվում է վերպետական կառույցի՝ ԵՄ-ի կողմից, և նրա քաղաքականությունը, այդ թվում՝ ռուսատյացությունը, թելադրվում է նրա կողմից: 2018 թվականին՝ «թավշյա հեղափոխության» տարում, ԵՄ անդամ Բրիտանիայից կառավարումը փոխանցվեց Ֆրանսիային, որն ունի վերահսկվող հայկական Կիլիկիան 1921 թվականին Անկարայի համաձայնագրի համաձայն թուրքերին հանձնելու տխրալի փորձը, որոնք արեցին այն, ինչին ընդունակ են՝ ցեղասպանություն: Թուրքական յաթաղանի տակ չընկածները փախան, այդ թվում՝ նաև Ֆրանսիա: Արցախում բնակչությունը թուրք ջարդարարներին չսպասեց, և տեղի ունեցավ բնակչության զանգվածային արտագաղթ: Ավա՜ղ, ռուս խաղաղապահների ներկայությամբ:
Այսօր Արևմուտքը հետապնդում է երկու նպատակ՝ Հայաստանը մտցնել թուրքական տնտեսական ուղեծրի մեջ, իսկ անվտանգությունը կապահովի Ֆրանսիան՝ իր 1921 թվականի փորձով։ Գլխավորը Ռուսաստանին դուրս մղելն է։ Սակայն այստեղ նշմարվում են եվրաթուրքական սցենարից շեղումներ։ Չինաստանում սպասվում է Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը։ Եվ չի բացառվում, որ կնքվի համաձայնագիր՝ Պոտսդամ-2-ի տիպի, որով կրկին կսահմանվեն ազդեցության ոլորտները։ Դրա հետ մեկտեղ Իրանի պատերազմը, որում Թրամփը անկասկած պարտություն կրեց, կնվազեցնի համաշխարհային գերիշխանություն ունենալու ԱՄՆ-ի հույսերը, որին նա հավակնում է որպես ինքնիշխան պետություն, այլ ոչ թե որպես գլոբալիստների գործիք։ Թրամփը, Նեթանյահուից ոգևորվելով, հարձակվեց Իրանի վրա՝ առանց հաշվի առնելու մի փոքր մանրուք՝ իրանցի ժողովրդի մոտիվացիան անկախության նկատմամբ։ Հետագայում, սակայն, պարզվեց, որ նրա զենքն էլ չի բավարարում։ Հիմա նրան մնում է միայն հպարտանալ պարտությամբ որպես հաղթանակի, ինչն էլ նա անում է։
Բացի դրանից, այսօրվա աշխարհը, մասնավորապես БРИКС-ը, համախմբում է իր անդամներին քաղաքակրթական սկզբունքի համաձայն, որը դուրս էր մղվել գլոբալիստների գերիշխանությամբ, որոնց համար քաղաքակրթական մոտեցումները բացառված են. նրանք աշխարհը կառուցում են որպես պլանտացիա, որտեղ իրենք պլանտացիայի տերն են, իսկ մնացածներն աշխատում են իրենց համար: Տարօրինակ կերպով նույնիսկ Եվրոպայում սկսվել է շարժում անկախության համար, և գնալով ավելի հնչեղ են դառնում ազգային և ոչ թե գլոբալիստական սկզբունքները: Գերմանիայում՝ Սաքսոնիայի ընտրություններում, հաղթում է քաղաքական ծանրքաշային «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը, և նա ունի ընտրական հաջողության բոլոր հնարավորությունները նաև այլ տարածաշրջաններում: Թեև Գերմանիան առանձնահատուկ երկիր է, և թե ո՛վ կփոխարինի ներկայիս կանցլերին, դժվար է ասել:
Ինչ վերաբերում է Հայաստանի եվրոպական ձգտումներին, ապա որքան էլ մեծ լինի Եվրամիություն ընկնելու ցանկությունը, որտեղ, ինչպես պնդում էին Կիևի Մայդանում, բարձր կենսաթոշակներ կան ու ժանյակավոր կիսավարտիքներ, տրանսֆերտների հիմնական հոսքը Հայաստան է գալիս Ռուսաստանից, իսկ Եվրոպայից, նրա ողջ գովազդվող բարեկեցությամբ հանդերձ, մի քանի անգամ ավելի քիչ։ Սակայն ազգային գիտակցությունը չկա այն բանի, որ Եվրոպայում ամեն բան չէ որ լավ է, և որ նա, ինչպես ասում են, «գալիս է տոնավաճառից», իսկ եվրոպական շարքերում Հայաստանի ինքնահամալրման առնչությամբ աղոտ խոստումներ են տրվում, և ոչ մի կոնկրետ բան։ Վրաստանը ստացավ առանց վիզայի ռեժիմ, բայց այժմ դադարեցրել է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները։ ՆԱՏՕ-ի միջոցով ԵՄ-ի դաշնակից Թուրքիան մի կողմ է դրել այդ միության մեջ ընդգրկվելու հույսերը՝ հայտարարելով, թե նրա մեջ մտնելը իր համար առաջնահերթություն չէ։ Թեև Էրդողանը միաժամանակ հավելեց, որ ԵՄ-ն դրանից ավելի շատ է կորցնում, քան Թուրքիան։ Իսկ Հայաստանին ԵՄ-ն, չգիտես ինչու, պետք է ընդունի իր շարքերը։ Հասկանալի է, որ սա քթի առաջ կախված գազար է, բայց այն ընտրազանգվածի վրա, որը դատողություններով ծանրաբեռնված չէ, սա գործում է։ Այնպես որ, հանրաքվեն կարող է լիովին ապահովել իրական 25-30 % ձայն, այնուհետև հարկավոր է այդ թիվը ուռճացնել մինչև 50 % գումարած մեկ ձայն, բայց այնպես, որ քվեարկողների թիվը կազմի գրանցված ընտրողների մեկ քառորդից ոչ պակաս, ինչը նույնպես լիովին հնարավոր է։ Սակայն Փաշինյանը դեռևս ձեռնպահ է մնում ժողովրդին հանրաքվեի կոչ անելուց։ Չի բացառվում, որ կողմ քվեարկողները կենթադրեն, թե դրան կհաջորդի ԵՄ մուտք գործելը և, համապատասխանաբար, բարձր կենսաթոշակներ և էլի եվրոպական ինչ-որ բան։ Թուրքիայի խաղաղասիրության պես, որին նույնպես ԵՄ չեն ընդունում։ Մի խոսքով՝ մշուշ է։ Եվ այստեղ անհրաժեշտ է բացատրական աշխատանք, որպեսզի պսակազերծվի եվրոպական մոտալուտ բարգավաճման և ՆԱՏՕ-ի հետ փաստացի պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման հետևանքների առասպելը, և որպեսզի դա բարձր հնչի ամենուրեք, քանի որ սովորական քաղաքացու աշխարհընկալումը խիստ վնասվել է «թավշյա հեղափոխության» նախապատրաստման և իրականացման գործընթացում։ Կարո՞ղ է արդյոք ընդդիմությունը լուծել այս խնդիրը, ե՞րբ պետք է առանձին խանդավառուն անձանց (էնտուզիաստ) գործունեությունը համախմբվի համակարգված տեղեկատվական աշխատանքի մեջ՝ չեմ կարող ասել։ Խաղաշրջանակի վրա Հայաստանի գոյությունն է, և սա հարկավոր է բացատրել ու հասցնել մեր ժողովրդին։
Խաղաղ միջոցներով կարելի է փոխել իշխանությունը (որը ներկայացնում է գլոբալիստների շահերը, որոնց քիչ է հետաքրքրում Հայաստանի գոյությունը) քաղաքացիական անհնազանդությամբ, քանի դեռ գործը չի հասել գլոբալիստների գործիքների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակմանը, ինչպես դա արդեն տեղի է ունեցել Արցախում: Պատմական օրինակ է Հնդկաստանը, որտեղ Մահաթմա Գանդին, ոչ առանց արտաքին աջակցության, կարողացավ Հնդկաստանը հասցնել անկախության Բրիտանիայի երկար գաղութային տիրապետությունից հետո: Եվ մարդիկ հավատացին նրան ու գնացին զոհաբերությունների՝ հանուն իրենց երեխաների ապագայի:
Ադրբեջանն ու Թուրքիան, ինչպես և պետք էր սպասել, կարճ դադար վերցնելով Փաշինյանի ընտրական վերարտադրության ժամանակ, շարունակում են հնչեցնել իրենց պահանջները։ Պետք է և՛ փոխել Սահմանադրությունը, որպեսզի դրանում Արցախի մասին հիշատակում չլինի, և՛ մոռանալ ցեղասպանության մասին։ Այստեղ հավելենք, որ Ալիև-Փաշինյան տանդեմը՝ որպես Բրիտանիայի գործիք, Արցախի նկատմամբ գործում է սինխրոն կերպով։ Արցախի բոլոր նախկին նախագահները նստած են բանտում։ Երեքը՝ Բաքվի բանտում, մեկը՝ Քոչարյանը՝ Երևանում։ Նույնիսկ երևակայության ծայրահեղ լարման դեպքում դժվար է այս սինխրոնությունը պատահական անվանել: Նույնը վերաբերում է նաև ֆինանսական կապիտալին։ Ռուբեն Վարդանյանը նստած է Բաքվում, Սամվել Կարապետյանը բանտից հետո տնային կալանքի տակ է Երևանում.
Մենք կանգնած ենք Հայաստանի անկախությունը կորցնելու եզրին, և ժամանակն է այս դառը ճշմարտությունը ուղղակիորեն ասելու ժողովրդին։ Աղետի ծավալները չի կարելի անտեսել. մարդիկ պետք է իմանան, որ խաղագծի վրա բուն մեր գոյությունն է դրված, որպեսզի սկսեն գործել։
Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ, Երևան
Լուսանկարում՝
Փաշինյանին ձեռնտու չէ ռուսական 102-րդ բազայի հեռացումը Հայաստանի տարածքից, որքան էլ որ կոշտ հրահանգներ ստացած լինի իր տերերից: Նա հասկանում է, որ ռուսական զորքերի հեռանալու հետևանքները հարված են իր սեփական իշխանությանը։

