Ռուսասական ուժերը Զապորոժիեի վրա հարձակվել են բալիստիկ և թևավոր հրթիռներով Օրերով լույս չի լինի. Ռուսների հարվածները վատթարացրել են ձմեռային կանխատեսումները. «Ուկրէներգո»-ի ղեկավար Ռուսական բանակը հրապարակել է պատերազմի ամենամեծ՝ վելիկոբուռլուկյան «կաթսան» գրավելու ինֆոգրաֆիկ պատկերը Ռուսաստանին նորից փորձում են մեղադրել դեմոկրատների դեմ լայնածավալ արշավի մեջ. Bloomberg ԱՄՆ-ն պլանավորում է Իրանի դեմ օգտագործել «Բոլոր ռումբերի մայր» GBU-43/B գերծանր ռումբը Նման է, որ Ալիեւն իրոք մտել է կրոնական ծանր հակամարտության մեջ «Հրապարակ». ՀՖՖ-ում Փաշինյանի «դաբրոյին» են սպասում «Փաստ». Իշխանությունների նոր ավանտյուրան «Ժողովուրդ». «Արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ Վերջնական պատերազմը աննախադեպ կլինի իր մասշտաբով և կործանարար ուժով. Իրանցի փորձագետ

«Ժողովուրդ». Կապանում իրավիճակը թեժանում է

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կապան համայնքում նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ քաղաքական պայքարը թեժանում է։ Կապանի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը երեկ պաշտոնապես հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին՝ գլխավորելով «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ընտրական ցուցակը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները մտադիր են հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել՝ Կապանում Փարսյանի վերընտրությունը թույլ չտալու և համայնքապետի պաշտոնում իշխանական թեկնածուի հաղթանակն ապահովելու համար։

Միևնույն ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կապանում իշխանական թիմից առաջադրվել է ԶՊՄԿ նախկին տնօրեն Նարեկ Բաբայանը, և իշխանությունները նպատակ ունեն ամեն ինչ անել՝ համայնքում քաղաքական իշխանափոխություն ապահովելու համար։

Թե որքանով կհաջողվի իշխանություններին իրականացնել իրենց ծրագրերը, և ինչպիսի արդյունք կունենա ընտրապայքարը, այս պահին դժվար է կանխատեսել։ Սակայն ակնհայտ է, որ Կապանը դառնալու է առաջիկա ՏԻՄ ընտրությունների կարևորագույն քաղաքական կենտրոններից մեկը, որտեղ բախվելու են գործող համայնքապետի դիրքերը պահպանելու և իշխանության՝ համայնքում սեփական թեկնածուին առաջ մղելու շահերը։

Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ Նարեկ Բաբայանի թեկնածությունն իշխանական մեծամասնության «սրտով» չի եղել, քանի որ նա Կապանում բարձր ռեյտինգ չունի, սկանդալային պատմությունների մեջ է միշտ հայտնվել, բայց այլ թեկնածու չի գտել ՔՊ-ն։

Հավելենք, որ Փարսյանը լարված հարաբերություններ ունի իշխանությունների հետ, և Փաշինյանի՝ Կապանի այցերի ժամանակ նա նրան չի դիմավորել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/74185 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ