Կարապետյանը համախմբելու փոխարեն պառակտում է ընդդիմությանը Զելենսկու մերձավոր շրջապատը ցանկանում է նրան հեռացնել պաշտոնից. Ռադայի պատգամավոր «Բոլորին դեմ եմ»-ի Կյուրեղյանը Կարապետյանի ճիշտ ու սխալին արձագանքելուն էլ է դեմ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Կոմկուսը եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Հոկտեմբերի 16. Օրվա խոսք Ուկրաինացիները հիմա էլ Ռոնալդունից են զայրացած «Ժողովուրդ». Ինչ է սպասվում Հայկական երկաթուղուն Բաքուն Իսրայելի նախագահին օգնեց շրջանցել Անկարայի սահմանափակումները ԱՄՆ-ն Իրանի ուղղությամբ կենտրոնացնում է երեք ավիակիրային նավախումբ

«Բոլորին դեմ եմ»-ի Կյուրեղյանը Կարապետյանի ճիշտ ու սխալին արձագանքելուն էլ է դեմ

Ներքաղաքական

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, թե համախմբվելու են ընդդիմադիր շատ ուժերի հետ, բայց այս անգամ ընտրելու են ճիշտ ուժերի: Թե ճիշտ ուժ ասելով՝ ում նկատի ուներ նա, «Իրավունք»-ը փորձեց պարզել խորհրդարանական ընտրություններին «Բոլորին դեմ եմ» կուսակցության (այժմ կազմալուծված) նախընտրական ցուցակի առաջին համար ՍՊԱՐՏԱԿ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻ տեսակետը:

Սակայն, վերջինս չցանկացավ պատասխանել հարցին՝ այն համարելով զուտ Սամվել Կարապետյանի օրակարգը, որին ինքն իրավասու չէ քննարկել:

Հարցին, թե արդյոք եթե Կարապետյանի կողմից ստանա համախմբման առաջարկ՝ որպես անհատ եւ քաղաքական գործիչ ինչպիսին կլինեն իր քայլերը, Կյուրեղյանը պատասխանեց, որ կրկին դժվարանում է պատասխանել, քանի որ դեռ նման առաջարկ չի ստացել:

«Ճիշտ կլինի իրենից հարցնեք՝ որն է ճիշտ ընդդիմությունը, որը՝ սխալը: Եթե ես կազմեմ օրակարգ, այդ ժամանակ կկարողանամ Ձեր հարցերին պատասխանել», - ասաց նա։

Այսքանից հետո՝ հարց է առաջանում, եթե Սպարտակ Կյուրեղյանը չունի ոչ մի տեսակետ եւ պատասխան հնչեցրած հարցերի վերաբերյալ, ապա ինչպե՞ս էր պատրաստվում, օրինակ, հրաշք լինելու դեպքում անցնել ԱԺ եւ պատասխանել շատ ավելի խորքային եւ բարդ հարցերի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ