Ինչո՞ւ անհետացավ RAZBOY-ը․ Վարդան Նահապետյանը՝ անցյալի, կորուստների եւ վերադարձի մասին Այդ խարանը մնալու է ձեր վրա, դուք 60-70 հազար մարդու ուղարկել եք տուն. Սուրեն Պետրոսյան. տեսանյութ Ալիևը հայտարարել է, թե իբր ՀՀ-ի նկատմամբ ժամանակին պետք էր պատժամիջոցներ կիրառել Երևանը պետք է ազատել ինքնակամ շինություններից՝ երևանցուն իր քաղաքում օտարված ու անպաշտպան չդարձնելով Կառավարության նիստը' ուղիղ 12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան Սկանդալ. Սուրեն Պետրոսյանը հակադարձում է Բագրատ Սրբազանին Հոկտեմբերի 15. Օրվա խոսք 36 ժամ գազ չի լինի Մասկ. Starlink-ի աշխատանքն Ուկրաինայի համար սահմանափակել է ԱՄՆ նախագահը

Այդ խարանը մնալու է ձեր վրա, դուք 60-70 հազար մարդու ուղարկել եք տուն. Սուրեն Պետրոսյան. տեսանյութ

Ներքաղաքական

Այդ խարանը մնալու է ձեր վրա, դուք 60-70 հազար մարդու ուղարկել եք տուն. Սուրեն Պետրոսյան

«Տավուշը հանուն հայրենիքի», ապա «Սրբազան պայքար» անունը ստացած շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն օրերս իր տված հարցազրույցներից մեկում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ մեղադրել է փախուստի մեջ: Թե ինչ է եղել այդ ընթացքում, «Իրավունք»-ը փորձեց ճշտել իրականությունը եւ լսել նաեւ մյուս կողմի տեսակետը։

«ԴՈՒՔ ՄՍԽԵԼ ԵՔ ԱՅԴ ԱԶԳԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ, ՀՈՒՅՍԸ, ՀԱՎԱՏԸ»

— Պարոն Պետրոսյան, համացանցում լայնորեն տարածվել է տեսանյութ, որտեղ Բագրատ սրբազանն ասում է, թե Դուք շարժման կեսից, պարզապես, փախել եք։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

— Սրան անգամ մեկնաբանություն չեմ ուզենա տալ, որովհետեւ կան բաներ, որոնց կարիքը չկա մեկնաբանելու։ Վստահ կարող եմ ասել, որ անկախ ամեն ինչից, ես վարդապետության մեջ չեմ հավակնում խառնվել, բայց հոգեւորականի կարեւոր պարտքն է նաեւ, որ ճիշտը խոսի: Եթե հոգեւորականը մի հարցում ոչ միայն ճիշտը չի խոսում, այլեւ ակնհայտ սուտ է ասում, եւ այդ խոսքերի պատասխանը որեւիցե մեկը չի կարող տալ, անգամ իմաստ չկա դրան անդրադառնալու։ Դա ակնհայտ սուտ է: Հենց իրենց շրջանակից է դուրս եկել այն թեզը, որ ասում են՝ իբր անվտանգությունը տարավ ինձ գործակալ սարքեց: Հիմա էլ, թե՝ փախավ: Դրա համար ասում եմ՝ խնդրեմ կողմնորոշվեք, դուք ձեր վարկածների մեջ չեք կողմնորոշվում:

Իմ շողքից դուրս եկեք, այդ խարանը մնալու է ձեր վրա, որովհետեւ դուք 2018 թվականից հետո այդ 60-70 հազար մարդու ուղարկել եք տուն: Դուք մսխել եք այդ ազգի պոտենցիալը, հույսը, հավատը: Վե՛րջ, դա դուք եք արել, դա ձեզնից այլեւս չի պոկվելու ամբողջ կյանքում: Հինգ կյանք էլ ապրեք, չի պոկվելու, քանի որ դրա պատասխանատուն դուք եք: Էլ թե հետո մեկին կասեք անվտանգության գործակալ, մյուսին փախնող, միեւնույնն է, ձեր կերպարն այլեւս չի փրկելու: Այդ խարանը այն մարդկանց վրա է, ովքեր դրա համար եղել են պատասխանատու: Մարդու ապրած կյանքն ու ժամանակը ցույց է տալիս՝ ով՝ ով էր:

Նաեւ լսել եմ, որ ինչ-որ ասում են, թե այդ շարժումն իրենք են սկսել եւ այլն: Չեմ ուզում, մեղվի փեթակը շատ խառնեն: Կրկնում եմ, շատ վտանգավոր է: Կգնանք անգամ Ոսկեպար գյուղ, ուղիղ եթերում ժողովուրդը կպատմի, ով՝ ով է, ո՞րտեղից է սկսել, ինչու է սկսել։ Երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սկսել էին, մեր գնալուց, երեւի, 2-3 շաբաթ հետո, նաեւ կասեմ, որ անգամ ծանոթ-բարեկամ էին բերում, որ դահլիճը լցնեին: Բայց դահլիճի 20 տոկոսը չէր լցվում: Հիմա ինչի՞ մասին են խոսում ընդհանրապես: Ազգային ուժի փոփոխության պոտենցյալը մսխված է իրենց կողմից: Նիկոլ Փաշինյանի արածն ադքան վտանգավոր չէ պետության նկատմամբ, ինչքան իրենք այդ փոփոխությունների հնարավորությունը մսխեցին ու տարան մատաղ արեցին Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ:

Ուզում են ասեն անվտանգության գործակալ, ուզում են ասեն՝ չգիտեմ ինչ, միեւնույնն է, երկիրն այնքան փոքր է, որ բոլորը բոլորին ճանաչում են ու եթե դրա տակ ճշմարտություն չկա, չի կարող այդ թեզը ազդի կամ ինձ խոցի, ինչ-որ մի տեղ դա արձագանք չի կարող գտնել։ Հայաստանում բոլորը գիտեն՝ ով որտեղից է փախել, կամ չի փախել է, ով է գործակալ, ով՝ ոչ: Եթե նման անպատասխանատու խոսքեր է ասում, հիմա սիրուն կլինի՞ ես էլ բռնեմ, ինչ-ինչ մարդկանց ծառայության ժամանակ, որ արտերկրում ծառայություն են անցկացրել, հղում անելով ասեմ՝ ինչ փողեր են լվացվել: Չի կարելի չէ՞, նման բաներ ասել։

«ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՆ ԱՆԳԱՄ 0, 0 ՏՈԿՈՍ ՈՍԿԵՊԱՐԻ ՀԱՄԱՐ ԽՆԴԻՐ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԼՈՒԾԵԼ, ՈՉ ԷԼ ԼՈՒԾԵԼ Է»

— Նաեւ հարցազրույցի ընթացքում Բագրատ սրբազանն ասել է, որ Դուք իբրեւ թե խնդրել եք, որ վերջինս խոսի Ոսկեպարում բնակվող մարդկանց հետ, որպեսզի Ձեզ տուն տան այնտեղ։ Դրան ի՞նչ կասեք, եղե՞լ է նման բան։

— Ես ընդհանրապես որեւիցե մեկից որեւիցե բան չեմ խնդրել: Դա իսկապես ծիծաղելի է: Դրա համար ասում եմ՝ եկեք գնանք Ոսկեպար եւ հարցնենք, թե ինչ է եղել իրականում: Հարցնենք, թե ի՞նչ է եղել, որ այդ տունը տվել են մեզ: Իբր մարդիկ են խառնված եղել, բարեխոսել են, որ այդ տունը մեզ տան։ Հենց միայն այդ մարդկանց ֆակտորով նույն օրը՝ գիշերը եկել են, մեզ տնից հանել են։ Պատկերացնո՞ւմ եք, ավելի վատ է, թեման մի՛ բացեք, ի վնաս ձեզ եք բացում այդ թեման։

— Այսինքն՝ տունը տվել էին, Դուք արդեն բնակվում էիք, եկել են Ձեզ հանե՞լ։

— Ինչ-որ իրականությունն է Ձեզ ասում եմ եւ մանրամասն: Այդ ժամանակ, որ մենք գնացել ենք Ոսկեպար, ոչ մեկին, բնականաբար, չենք ճանաչել, հանուն արդարության ասեմ: Մախսուդյան Միհրանն է այնտեղ լինում, գալիս է, ասում ենք՝ Միհրան ջան, մենք այստեղ հիմա տան խնդիր ունենք, եթե ճանաչում ես ինչ-որ մեկին, ով վարձով տուն է տալիս, վերցնեմ: Բարեգործություն չեմ ուզում, վարձով կլինի, ոնց կլինի, մի հատ տուն լինի, ապրենք, վարձը տանք։ Այդ ժամանակ անցնում է մեր գյուղացիներից Թաթուլը, Միհրանը կանգնացնում է մեքենան, ասում է՝ կարո՞ղ է դուք ազատ տուն ունեք, այս մարդիկ մնան ինչ-որ ժամանակ: Այդ մարդն էլ ասում է՝ ոչ մի խնդիր չկա, թող գան մնան, մինչեւ հասկանանք: Դա վարձով չի լինում՝ ի պատիվ Թաթուլի:  Կարգին տղա է նա, շատ շնորհակալ ենք նրան։ Բայց այդ օրը, անմիջապես գյուղի այն մարդիկ, ովքեր գյուղում տարբեր հարցերի լուծմամբ են զբաղվում, հեղինակություն ունեցող մարդիկ են եւ դրական իմաստով հեղինակություն, գալիս են, որ գիշերը մեզ գյուղից հանեն։ Պատկերացրեք, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր իբր միջնորդել էին, իրենց միջնորդածները մեզ տնից էին հանում՝ առանց մեզ ճանաչելու Այսինքն՝ այն, որ իրենք էին միջնորդել վստահություն չէր ներշնչել։

— Իսկ ովքերո՞վ պետք է բնակվեիք այդ տանը։

— Ես էի՝ մեր մի քանի ընկերների հետ, որոնց հետ մինչեւ վերջ մնացել ենք։ Ի դեպ, առավոտյան այդ մարդիկ գալիս են՝ մեր գյուղացիները, ասում են՝ բա այսինչ մարդկանց միջոցով եք եկե՞լ եւ այլն, ասում ենք՝ այո՛, այդ մարդիկ են, բայց ձեր ասած մարդկանց հետ մենք կապ չունենք: Մի խոսքով, շատ չմանրանամ, ուղղակի ասում ենք, որ առաջին անգամ մեկին ենք տեսել եւ այլն: Հարթվում, գնում է թեման։ Ես որեւիցե մեկից բան չեմ խնդրել, իսկ Բագրատ սրբազանն անգամ 0, 0 տոկոս Ոսկեպարի համար խնդիր չէր կարող լուծել, ոչ էլ լուծել է։ Ես իրենց համար լուծել եմ, որովհետեւ իրենց գյուղ չէին թողնում, ես եմ բարեխոսել, որ գյուղ թողնեին քաղաքական թեմայով: Կարող եք գնալ գյուղ ու հարցնել բոլորին: Դրա համար թող չխառնեն մեղրի փեթակը, ու թող չանդրադառնան այդ թեմային, անցել է դա: Մեղավորներ կփնտրեն, թե ինչ կանեն, ինձ ընդհանրապես հետաքրքիր չէ: Ես ի սրտե Բագրատ սրբազանին հաջողություն, առողջություն, երջանկություն եմ մաղթում, անգամ պատասխանելու ոչ մի բան չունեմ:  Տեսե՛ք ինչ եմ ասում՝ ես շատ տարբեր մարդկանց համար շատ դաժան բան եմ ցանկանում, բայց այս դեպքում՝ ամեն մեկին Աստված թող իր ճշմարտության, հոգու եւ սրտի չափով թող տա։ Ու մնացածը լավ կլինի, կտեսնեք։

«ԻՐԵՆՔ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ՆՐԱ ՕՐԱԿԱՐԳԸ ՍՊԱՍԱՐԿՈՂՆԵՐՆ ԵՆ»

— Անդրադառնանք ներքաղաքական զարգացումներին․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը օրերս լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ պատրաստվում է համախմբվել ընդդիմադիր ուժերի հետ, բայց այս անգամ ընտրելու է ճիշտ ուժերի, ովքեր, իրոք, ընդդիմադիրներ են։ Ձեզ համախմբման առաջարկ եղե՞լ է։

— Դե դա մեզ, բնականաբար, չի վերաբերում: Մենք իրենց հետ երբեք չենք համախմբվել։ Նաեւ մենք միշտ ասել ենք, որ իրենք՝ Նիկոլ Փաշինյանից ավելի ուժեղ Նիկոլ Փաշինյանի օրակարգը սպասարկողներն են: Ամենայն հարգանքով իրենց անձերի նկատմամբ, բայց մենք իրենց հետ չենք համախմբվի: Այնպես էլ չէ, որ երբեւէ մենք համախմբվել ենք կամ իրենց հետ ինչ-որ միավորման ենք գնացել, որ հիմա էլ այդ ասածը վերաբերվի մեզ՝  այս անգամ արդեն «ճիշտ» ուժերի հետ կհամախբվեն: Դա իրենք իրենց կոալիցիաներում այդ հարցերը պիտի լուծեն։ Այնտեղ միավորվեն, չմիավորվեն, դա Հայաստանի համար որակական փոփոխություն չի կարող բերել, որովհետեւ ո՛չ արտաքին քաղաքականություն, ո՛չ ներքին, ոչ՛ խոսույթային, ո՛չ բովանդակային տարբերություն ընդհանրապես չկա իրենց եւ ներկա իշխող ուժի մեջ: Հետեւաբար, ինձ համար, որպես քաղաքական գործիչ եւ կուսակցության ղեկավար, նաեւ որպես քաղաքացի, որեւէ տարբերություն չկա, կհամախմբվեն, չեն համախմբվի: Ոչ թե նրա համար, որ ես դրանում չեմ լինի, ինձ միեւնույն է, այլ՝ որպես մարդ, ով մտահոգված է երկրի ճակատագրով եւ իր մասով պատասխանատվություն է կրում: Այսինքն՝ գումարելիների տեղերը փոխելուց՝ գումարը չի փոխվելու: Պատկերացրեք, այս գլոբալ խնդիրը նման է ներկուսակցական պայքարի: Կան չէ՞, որ կուսակցությունը ընդհանուր մի ուղղությամբ գնում է, բայց կուսակցության մեջ որոշ թեւեր, ովքեր իշխանության կամ իրենց տեղը բարելավելու համար պայքար են տանում։ Այս պրոցեսը, ավելի շատ դրան է նման։ Դրա համար սրան պետք չէ շատ մեծ ինչ-որ կարեւորություն տալ:

— Իսկ, ըստ Ձեզ, պարոն Կարապետյանն ո՞ւմ նկատի ունի ճիշտ ընդդիմություն ասելով։

— Չգիտեմ, ինքը թող ասի: Ես ընդհանրապես այդ հավակնությունները չունեմ։ Ամեն մեկը ճիշտի մասին եւ ընդդիմության մասին տարբեր պատկերացումներ ունի։ Եվ առհասարակ, եթե ճիշտ ու սխալից խոսենք, ապա նախ պիտի խոսենք նրա մասին, որ քաղաքականության պարագայում այսքան մարդ ընդհանրապես քաղաքական պրոցեսի մեջ չպետք է մտներ, որ մի հատ էլ համախմբման կամ չհամախմբման մասին խոսեին։ Դա իրենց չի վերաբերում, ընդհանրապես եմ ասում: Եթե դուք նույն օրակարգի, նույն արժեքաբանության կրողն եք, ի՞նչ կապ ունի, թե ում հետ կմիավորվեք, ում հետ չեք միավորվի: Էական ոչ մի տարբերություն չկա։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ