ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում ՀՀ ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն ստորագրել են համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր Հայաստանը մնում է աղքատ, անկայուն, Ճ կլասի երկիր. ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար. Տոկաև Բլոգեր Ժաննա Ներսիսյանն անդրադարձել է ՊԵԿ–ի բացահայտած խարդախությունը գովազդելուն. տեսանյութ Ալիսն այլեւս Ռադոտուն չի գալիս, նա Ռադիոտնից գնաց, գնաց նեղացած․․․ Ինչո՞ւ անհետացավ RAZBOY-ը․ Վարդան Նահապետյանը՝ անցյալի, կորուստների եւ վերադարձի մասին Այդ խարանը մնալու է ձեր վրա, դուք 60-70 հազար մարդու ուղարկել եք տուն. Սուրեն Պետրոսյան. տեսանյութ Ալիևը հայտարարել է, թե իբր ՀՀ-ի նկատմամբ ժամանակին պետք էր պատժամիջոցներ կիրառել Երևանը պետք է ազատել ինքնակամ շինություններից՝ երևանցուն իր քաղաքում օտարված ու անպաշտպան չդարձնելով

Փաշինյանի ստացած դրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանի

ՀՀ վարչապետի կողմից ստացվող մրցանակների տնօրինման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Մասնավորապես, ՀՀ վարչապետը «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության շրջանակներում ստացել էր 500,000.00 ԱՄՆ դոլար մրցանակ, որի բյուջետավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվել են ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ:

 

Ըստ հիմնավորման՝ ներկայումս առկա է անհրաժեշտություն՝ ապահովելու նաև Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում տեղի ունեցած՝ Հեսսեյան խաղաղության մրցանակի շնորհման շրջանակում 25,000.00 եվրո մրցանակի բյուջետային մուտքերի և դրանց հաշվին կատարվող ելքերի կատարումն ու առանձնացված հաշվառումը։

 

Որոշմամբ առաջարկվում է փոփոխություն կատարել նախկինում ընդունված որոշման մեջ՝ հնարավորություն տալով վարչապետի ստացած Հեսսեյան խաղաղության մրցանակի շնորհման շրջանակում 25,000.00 եվրո մրցանակի և հետայսու ստացվող մյուս դրամային (այդ թվում՝ արտարժութային) մրցանակային միջոցների (այդ թվում՝ օրենքով սահմանված դրամական արտահայտմամբ նվերների) ավանդադրումը՝ որոշման հիմքով բացված արտաբյուջետային ավանդային հաշվի միջոցով

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ