Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա զոհ Պայթյուններ, ցնցումներ. Դեկտեմբերը լի է դաժանություններով Ես անձնական պատմություններ ունեմ՝ կապված Հանրային հեռուստատեսության հետ. Փաշինյան «Ռուսաստանը չի կարող թույլ տալ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ». Բունդեսթագի պատգամավոր Մարդկանց ակնկալիքներն ավելի լուրջ են, քան, ասենք, միայն իշխանափոխության խոստումներ լսելը․ Պողոսյան ԻՀՊԿ. ԱՄՆ-ն լքում է Մերձավոր Արևելքը, տեղափոխում է իր ուժերը Աֆրիկա CNN-ը հրապարակել է Ջեֆրի Էպշտեյնի և Դոնալդ Թրամփի նախկինում չհրապարակված կադրեր Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման ենթարկելու մասին լուրերը սուտ են. ՆԳՆ Հայ-ռուսական ինքնատիպ «դիվանագիտական ​​թենիսի» հերթական փուլում ոչ մի սենսացիոն տեղաշարժ չկա. Դենիս Զդոր Մեր զինված ուժերը մշակել են ռազմական ծրագրեր խնդիրը լուծելու համար. Իրանի ցամաքային զորքերի հրամանատար

12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան

Փաստաբան Ինեսսա Վարդանյանը գրել է.

«Ծնողի փոխանցմամբ՝ իր 12-ամյա երեխան Երևանի թիվ 98  հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ինչի հետևանքով ստացել է գլխուղեղի ցնցում, ձախ ուսահոդի սալջարդ, գերձգվածություն, քթի մակերեսային վնասվածք, քթի սալջարդ, մարմնի վրա ցուցափայտի հարվածի հետքեր…

Դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյան, հանրությունն իրավունք ունի ստանալու հստակ պատասխաններ՝ ի՞նչ եք արել երեխայի անվտանգությունն ապահովելու համար՝ բացի դպրոցը փոխելու առաջարկից, ի՞նչ կոնկրետ միջոցներ եք ձեռնարկել բռնությունը կանխելու և երեխային պաշտպանելու ուղղությամբ, դիմե՞լ եք արդյոք իրավասու մարմիններին...

Դպրոցում երեխայի անվտանգության ապահովումը ձեր հայեցողության հարցը չէ, այլ օրենքով սահմանված պարտականություն, որի անտեսումը կամ ոչ պատշաճ կատարումը պետք է արժանանա իրավական խիստ գնահատականի՝ պատասխանատվության բոլոր հետևանքներով։

Ի դեպ, միջադեպերից մեկի գլխավոր հերոսը ուսուցչուհիներից մեկի թոռն է։ Դեռ այսքանը…

Հ․Գ․ Ծնողը հայտնեց նաև, որ երեխան մի քանի օր է հրաժարվում է դպրոց գնալ...իսկ դպրոցից որևէ մեկը կապ չի հաստատել»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ