Կոմկուսը եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Հոկտեմբերի 16. Օրվա խոսք Ուկրաինացիները հիմա էլ Ռոնալդունից են զայրացած «Ժողովուրդ». Ինչ է սպասվում Հայկական երկաթուղուն Բաքուն Իսրայելի նախագահին օգնեց շրջանցել Անկարայի սահմանափակումները «Իրավունք». Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին ԱՄՆ-ն Իրանի ուղղությամբ կենտրոնացնում է երեք ավիակիրային նավախումբ «Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա Բան չմնաց, գալու են աջս համբուրեն․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Իրավունք». «Մի «պրապուսկատ», սաղ թիմն ա պատասխան տալու»

Մասկ. Starlink-ի աշխատանքն Ուկրաինայի համար սահմանափակել է ԱՄՆ նախագահը

Միջազգային

Մասկը հայտարարեց, որ ոչ թե ինքն է սահմանափակել Starlink-ի աշխատանքն Ուկրաինայի համար, այլ զինվորականներն ու ԱՄՆ նախագահը։

Starshield համակարգերը պատկանում են ԱՄՆ կառավարությանը, և դրանց օգտագործման բոլոր սահմանափակումները սահմանվում են ԱՄՆ զինվորականների և, ի վերջո, ԱՄՆ նախագահի կողմից, բացատրել է SpaceX-ի ղեկավարը՝ պատասխանելով Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ֆեդորովին։
«Starshield համակարգերը պատկանում են և վերահսկվում են ԱՄՆ կառավարության կողմից։ Արագության կամ օգտագործման ցանկացած սահմանափակում որոշվում է ԱՄՆ զինվորականների և, ի վերջո, ԱՄՆ նախագահի կողմից։ Starlink-ը SpaceX-ի սեփականությունն ու վերահսկվող առևտրային ծառայություն է։ Starlink-ի օգտագործումը սահմանափակվում է քաղաքացիական կամ պաշտպանական գործունեությամբ և չի կարող օգտագործվել հարձակողական ռազմական գործողությունների համար, քանի որ դա անպատշաճ կլինի առևտրային ընկերության համար», - ընդգծել է Մասկը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ