Չի կարող այս գաղափարը կյանքի կոչվել. Մասնագետը Երևանի մոտ մարզային մեքենաների կայանման առաջարկի մասին
ՀանդիպումՔաղաքային իշխանությունները փորձում են արգելքների, տուգանքների միջոցով խնդիրներ լուծել, բայց որևէ խնդիր այդ կերպ չի լուծվի: Ասում էին՝ մգացված ապակիների պատճառով էին վթարները, հանեցին, բայց վթարների թիվը չնվազեց, կարմիր գծերը թանկացրին, որևէ բան չփոխվեց: Փորձադաշտ են դարձրել, մարդիկ էլ՝ փորձակենդանի, անընդհատ փորձում են, չգիտեմ, թե ե՛րբ կդադարեն այդ փորձերը,-անդրադառնալով Երեւան մուտք գործող մեքենանների հնարավոր արգելքին, նման դիտարկում է անում «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Տիգրան Քեյանը.
- Չի կարող այս գաղափարը կյանքի կոչվել, որովհետև մենք չունենք այն տարածքները, որտեղ պետք է լինեն այդ կայանատեղիները, ես դեռ չեմ խոսում վերահսկողության, տարանջատման՝ ում թողնել, ում չթողնել, եթե պաշտոնյա է, իրեն պետք է գրին քարտ տալ, որ ազատ ելումուտ ունենա, այս ու այլ հարցերի մասին դեռ չեմ խոսում:
Ընդհանուր միտքն է աբսուրդ. միտք են արտահայտում ու սպասում, թե այդ մտքին ի՛նչ հակափաստարկներ կլինեն, լսում են տարբեր կարծիքներ ու ըստ այդմ վերջնական որոշման հանգում: Իմ տրամաբանությամբ՝ երկար կքննարկեն ու ի վերջո չեն իրագործի այս միտքը, բայց, դե, կարող է նաև հակառակը լինել, որովհետև մեխն էլ է իրենց ձեռքը, մուրճն էլ: